ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ճապոնիան և Հարավային Կորեան պայմանավորվել են արագ լուծել նախկին վեճերը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ճապոնիան և Հարավային Կորեան պայմանավորվել են արագ լուծել նախկին ռազմական բախումների մասին վեճերը, որոնք կանգնած են անվտանգության ոլորտում ավելի սերտ համագործակցության ճանապարհին,  կիրակի հայտարարել է Ճապոնիայի պաշտպանության նախարարը Սինգապուրում կայացող «Շանգրի-Լայի երկխոսություն» անվտանգության հարցերով համաժողովում, տեղեկացնում է Reuters-ը։

Համաժողովի շրջանակում Ճապոնիայի պաշտպանության նախարար Յասուկաձու Համադան բանակցություններ է անցկացրել հարավկորեական իր գործընկեր Լի Չոն Սուպի հետ։

«Մենք չլուծված հարցեր ենք քննարկել»,- երկկողմանի հանդիպումից հետո կիրակի լրագրողներին է ասել Համադան։

«Մենք շարունակելու ենք սերտ հարաբերություններ պահպանել Հարավային Կորեայի հետ»,- ավելացրել է նա։

Համադան հայտնել է, որ հանդիպման ընթացքում ընդգծվել է  Ճապոնիայի, Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի միջև պաշտպանական համագործակցության զարգացման կարևորությունը։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular