Ճապոնիան և Հարավային Կորեան պայմանավորվել են արագ լուծել նախկին վեճերը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՃապոնիան և Հարավային Կորեան պայմանավորվել են արագ լուծել նախկին ռազմական բախումների մասին վեճերը, որոնք կանգնած են անվտանգության ոլորտում ավելի սերտ համագործակցության ճանապարհին, կիրակի հայտարարել է Ճապոնիայի պաշտպանության նախարարը Սինգապուրում կայացող «Շանգրի-Լայի երկխոսություն» անվտանգության հարցերով համաժողովում, տեղեկացնում է Reuters-ը։
Համաժողովի շրջանակում Ճապոնիայի պաշտպանության նախարար Յասուկաձու Համադան բանակցություններ է անցկացրել հարավկորեական իր գործընկեր Լի Չոն Սուպի հետ։
«Մենք չլուծված հարցեր ենք քննարկել»,- երկկողմանի հանդիպումից հետո կիրակի լրագրողներին է ասել Համադան։
«Մենք շարունակելու ենք սերտ հարաբերություններ պահպանել Հարավային Կորեայի հետ»,- ավելացրել է նա։
Համադան հայտնել է, որ հանդիպման ընթացքում ընդգծվել է Ճապոնիայի, Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի միջև պաշտպանական համագործակցության զարգացման կարևորությունը։