ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արևմտյան նախազգուշացում Փաշինյանին. պատժամիջոցներ կարող են լինել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Օրերս Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում կայացած եվրոպական գագաթնաժողովին Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ոչ միայն գագաթնաժողովի աշխատանքներին, հնգակողմ հանդիպում ունեցել Ադրբեջանի նախագահի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների հետ, այլ նաև մի շարք ուշագրավ հանդիպումներ է ունեցել, որոնց մասին հայկական կողմն այդպես էլ չի հայտնել։

Մեր տեղեկություններով՝ Փաշինյանին մասնավորապես լուրջ հարցեր են տրվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները շրջանցելու վերաբերյալ։ Բավականին լուրջ խոսկցության ընթացքում Փաշինյանին նոր թվեր են ներկայացրել, որ Հայաստանի տնտեսական աճը ոչ թե մեր երկրի ներքին ռեսուրսների հաշվին է, այլ զուգահեռ ներմուծման և ՌԴ արտահանման։ Արևմուտքին հատկապես տարօրինակ էր թվացել Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը, թե ԵԱՏՄ երկրները չեն կարողանում հասնել Հայաստանի տնտեսական աճի հետևից։ Եվ ոչ միայն եվրոպական կառույցները, այլ նաև ամերիկյան ֆինանսական հետախուզությունը ապացույցներ են ներկայացրել, թե ինչ է Արևմուտքից ներմուծվում Հայաստան և ինչ է արտահանվում Ռուսաստան։

Ընդ որում այդ ապրանքների մեջ կան այնպիսիները, որոնք երբեք Հայաստան չեն ներմուծվել և դրանց ներմուծումը շեշտակի աճել է Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո, այդ թվում՝ տեխնոլոգիաներ, սարքավորումներ։ Արևմուտքն այս կերպ հասկացրել է Փաշինայնին, որ իրենք հրաշալի գիտակցում են, թե ինչ է անում Հայաստանը, ինչպես է շրջանցում պատժամիջոցները և աջակցում Ռուսաստանին։ Չափազանց կոշտ խոսակցության ընթացքում Փաշինյանին հասկացրել են, որ սա լուրջ նախազգուշացում է, և Հայաստանը ընդհուպ կարող է հայտնվել արևմտյան պատժամիջոցների տակ։

Այս կապակցությամբ նաև ուշադրություն են հրավիրել որոշ ժամանակ առաջ Իտալիայում հայտնաբերված կոկայինի մեծ խմբաքանակի վրա։ Նախազգուշացրել, որ կարող են Հայաստանը հայտարարել թմրաթրաֆի երկիր՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։

Բոլորովին էլ տարօրինակ չէ, որ գրեթե նույն ժամանակ հրապարակվեց չեխական հեռուստաընկերությանը Նիկոլ Փաշինյանի տված հարցազրույցը, որտեղ նա առանձնահատուկ հայտարարեց, թե Հայաստանը ուկրաինական պատերազմում Ռուսաստանի դաշնակիցը չէ, այս կերպ Փաշինյանը փորձում էր քծնել Արևմուտքին, համոզել՝ Հայաստանի և անձամբ իր դեմ պատժամիջոցներ չկիրառել։

Գուրգեն Պապյան 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular