ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արման Թաթոյանը կարող է առաջադրվել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մինչ գործող իշխանությունները խորապես տվայտվում են Երևանի ավագանու ընտրություններում իրենց սպասվող բավականին լուրջ դիմադրության կապակցությամբ, հայտնի է դարձել, որ «Քաղաքացիական պայմանագրին» նոր մարտահրավեր է սպասվում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն է զգալի ակտիվացրել իր գործունեությունը, հանդիպում, բանկցում է տարբեր շրջանակների հետ, մասնավորապես հանրային լայն հեղինակություն ունեցող մտավորականների, փորձագետների, քաղաքական շրջանակների, անհատների հետ։

Ըստ էության խոսքը Երևանի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու մասին է, և ինքը՝ Թաթոյանը, որը 44-օրյա պատերազմից հետո ամենաբարձր վարկանիշ ունեցող գործիչներից մեկն էր և կարողանում էր լրջորեն հակազդել փաշինյանական վարչախմբի ապօրինություններին, այժմ լրջորեն մտադիր է իր թեկնածությունն առաջադրել Երևանի քաղաքապետի ընտրություններում։

Վերջին օրերին բազմաթիվ հանդիպումներ է ունեցել և նույնիսկ արդեն մտադիր է համապատասխան ցուցակ ձևավորել, որը մաքսիմալ ապաքաղաքական տեսք կունենա, սակայն հանրության կողմից ընկալելի և դրական արձագանքի կարժանանա։ Հատկապես այս առումով Արման Թաթոյանի ջանքերը հաջող են ընթանում։ Սկզբունքորեն նրա հետ թիմով ընտրություններին մասնակցելու ցանկություն շատերն ունեն՝ հասկանալով, թե՛ Թաթոյանի վարկանիշը և թե՛ հանրության շրջանում նրա վարքաբեկված չլինելու հանգամանքը։

Այս տեղեկություններն արդեն իսկ հասել են փաշինայանական վարչախմբին, որտեղ հստակ հասկանում են, որ «Ապրելու երկրի» պես բավականին ծանր մրցակից ունենալու դեպքում Թաթոյանի առաջադրումն էլ խնդրահարույց կլինի իշխանության համար և գրեթե կբացառի Տիգրան Ավինյանի ընտրությունը Երևանի Քաղաքապետի պաշտոնում։

Գարիկ Բարխուդարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular