ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը գնաց Անկարա. կհանդիպի՞ արդյոք բրիտանական հետախուզության պետին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն այսօր մեկնում է Թուրքիա, մասնակցելու է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը։ Վարչապետի աշխատակազմից տեղեկացրել են, որ Հայաստանը Թուրքիայից հրավեր է ստացել և Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Անկարա։

Նրա գլխավորած պատվիրակության կազմը դեռևս չի հրապարակվել, պարզ չէ, թե Փաշինյանի հետ ովքեր են Թուրքիա մեկնում։ Ի դեպ Փաշինյանը Թուրքիա է մեկնում օդային ճանապարհով, թեև Թուրքիան տևական ժամանակ փակել է իր երկինքը հայկական օդանավերի համար՝ դժգոհելով Երևանում «Նեմեսիս» գործողությանը նվիրված հուշարձանի կառուցման փաստից։

Դրանից հետո ընդամենը մեկ-երկու հայկական ինքնաթիռներ են թռել Թուրքիա, այն էլ միայն պաշտոնական մակարդակով։ Օրեր առաջ էլ Փաշինանը Քիշնև մեկնելու համար ստիպված է եղել առնվազն 2 անգամ խնդրել Թուրքիային՝ բացել օդային սահմանը իր ինքնաթիռի համար։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Փաշինյանը Թուրքիայում մի շարք հանդիպումներ կունենա։ Աննախադեպ է, որ Թուրքիան նման կարևոր միջոցառման հրավիրում է մի երկրի ղեկավարի, որի հետ չունի դիվանագիտական հարաբերություններ։ Անկարայում ոչ միայն արարողակարգային հանդիպումներ են լինելու, այլ նաև, ըստ ամենայնի, կլինի առանձին հանդիպում Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ։

Մեր աղբյուրները նշեցին, որ Փաշինյանը կարող է նաև ունենալ հանդիպումներ, որոնց մասին հրապարակային հայտարարություններ չեն լինի, մասնավորապես Թուրքիայում է գտնվելու բրիտանական հետախուզության «MI6-ի» ղեկավար Ռիչարդ Մուրը, որը ժամանակին աշխատել է Անկարայում, եղել բրիտանական ռեզիդենտուրայի ղեկավարը և համարվում է Էրդողանի մտերիմ ընկերը։ Թուրքիայում մինչև օրս էլ կարծիքներ են շրջանառվում, թե Էրդողանը կապված է անգլիական հետախուզության հետ Մուրի միջոցով։ Թե ինչ հարցեր է Փաշինյանը քննարկելու բրիտանական հետախուզության ղեկավարի հետ հայտնի չէ։

Որոշ ժամանակ առաջ էլ Ռիչարդ Մուրը գտնվել է Հայաստանում և հանդիպել Նիկոլ Փաշինյանին, այն ժամանակ էլ որևէ կերպ չհայտարարվեց, թե ինչ հարցեր են քննարկվել։ Ի դեպ, ռուսական և Կրեմլի մոտ կանգնած բազմաթիվ շրջանակներ տևական ժամանակ հայտարարում են, թե Նիկոլ Փաշինյանը բրիտանական նախագիծ է և իշխանության է բերվել առաջին հերթին անգլոսաքսոնական շահերն առաջ մղելու։ Մասնավորապես որոշ ռուս փորձագետներ պնդում են, թե Փաշինյանն ամեն ինչ անում է Հայաստանը լիկվիդացնելու և Թուրքիայից կախվածության մեջ դնելու համար։

Արմինե Ալեքսանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular