ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Բրենդների երկիր Հայաստան. Փաշինյանը հայտարարել է երկրի ուժեղ «ժողովրդավարականցման» մասին»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Tsargrad.tv–ն գրում է, որ Հայաստանի ժողովրդավարության ֆորումում ունեցած ելույթի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է երկրում ազատ ինտերնետի մասին։ Նաև այդ համատեքստում նա նշել է ազատ մամուլը, ազատ ընտրությունները հատուկ ուշադրություն դարձնելով այն հանգամանքին, որ դա ամենևին էլ ինչ որ ձեռքբերում չէ։ Ըստ նրա ազատությունը Հայաստանում պարզապես առօրյա կյանք է։

Այդ համատեքստում նա հիշել է 2018 թվականի հեղափոխությունը, որի գլխավոր դերը բաժին է ընկել իրեն: Հեղափոխությունը կոչվել է թավշյա, նշել է նա և ավելացրել, որ քաղաքական գործընթացի ընթացքում բռնի գործողություններ չեն իրականացվել։

Միաժամանակ Նիկոլ Վովաևիչը նշել է, որ իր քաղաքական թևը հայտարարել է Հայաստանի բրենդը, որն է ժողովրդավարությունը։ Համենայնդեպս, դրանում վստահ են ինքը՝ Փաշինյանը և իր թիմի անդամները։ Ապա նա ասել է, որ շատերն այն ժամանակ կասկածանքով են արձագանքել երկրի ժողովրդավարության մասին կարգախոսներին, բայց իբր Փաշինյանը ապացուցել է, որ այդ երևույթը իրականություն է դարձել։ Ըստ Փաշինյանի Հայաստանում ժողովրդավարությունը պատահականություն չէ, այլ գործող ղեկավարության գիտակցված քաղաքական կուրս: Բացի դա նա խոսել է նաև այն մասին, որ շատ լուրջ աշխատանքներ և ինստիտուցիոնալ բարեփոխումներ են ընթանում, որոնք իրենց հետ պետք է բերեն ժողովրդավարության և հակակոռուպցիոն քաղաքականության էլ ավելի բարձր մակարդակ։ Հայաստանում նաև տնտեսության աճ է նկատվում, նշել է վարչապետը հավելելով, որ այս փաստը նաև տնտեսական ազատությունների արդյունք է։ Նա պետության ներսում ժողովրդավարության համար սպառնալիք չի տեսնում։ Այնուամենայնիվ, կան արտաքին սպառնալիքներ, և դա բոլորին է հայտնի, նշել է նա։

«Ժողովրդավարական էյֆորիայի ներկայացման» ավարտին Նիկոլ Վովաևիչը նշել է, որ Հայաստանի գլխավոր բրենդը, որը կոչվում է «ժողովրդավարություն», սերտ կապեր ունի երկու այլ ապրանքանիշերի՝ տնտեսական աճի և խաղաղության հետ։ Այդ եռամիասնությունն էլ, նրա խոսքերով, պետք է ծառայեն հենց բուն նպատակին։

Այնուամենայնիվ պետք է նշել, որ ժողովրդավարությունը, իհարկե, լավ բան է, բայց միայն այն դեպքում, եթե չի տարածի միայն մեկ թևի վրա, այն թևի վրա որն աջակցում է իշխանություններին։ Փաստն այն է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալով երկրում իսկական վենդետա է սկսվել: Հարձակման տակ են արդեն ընդդիմադիր դարձած քաղաքական գործիչները, ուսուցիչները, նույնպես իշխանությունների ճնշումների տակ են հայտնվել այն ուսուցիչները, որոնք չեն սատարում իրենց։ Այլ կերպ մտածողներին ատելու հանրային կոչերը մինչ օրս են ուղեկցվում քաղաքական եզրակացություններով։ Իշխանություններին հատկապես զայրացնում են հայրենասեր մարդիկ, ովքեր դեմ են հայկական հողերի հանձնմանը թե՛ Լեռնային Ղարաբաղում, թե՛ Հայաստանում։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular