ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արսեն Թորոսյանի գլխին սև ամպեր են կուտակվում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի գլխին սև ամպեր են կուտակվում։ Այն, որ Թորոսյանը վաղուց դարձել է այդ խմբակցության սպիտակ ագռավը, իսկ խմբակցության գրեթե բոլոր պատգամավորներն ամեն ինչ անում են Թորոսյանին պատասխանատվության ենթարկելու, նրանից մանդատը խլելու նաև ՔՊ վարչության կազմից հեռացնելու ուղղությամբ, որևէ մեկի մոտ կասկած չի հարուցում։

Թորոսյանի դեմ հիմնական կռվանը կորոնավիրուսի համավարակի ընթացքում կատարված չարաշահումների քրեական գործն է։ Ինքը ՝ Թորոսյանը պնդում է, թե պատրաստ է ցուցմունք տալ, սակայն մինչ օրս նրան այդպես էլ չեն կանչել հարցաքննության, թեև այդ գործով նրա նախկին տեղակալ Գևորգ Սիմոնյանն ու մի շարք բժիշկներ կալանավորվել էին, ապա և ազատ արձակվել։

Ըստ ամենայնի գործող իշխանությունները հակված են պատասխանատվության ենթարկել Թորոսյանին, կամ էլ պատժել նրան։ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե չարաշահումների գործով հարցաքննվելու է նաև Արսեն Թորոսյանը։ «Ինձ թվում է հարցաքննության կարիքը կա, կհարցաքննենք, որովհետև ամեն դեպքում Արսեն Թորոսյանն է զբաղեցրել Առողջապահության նախարարի պաշտոնը և պարոն Թորոսյանը պետք է իր վերաբերմունքը ցույց տա այդ իրողությունների վերաբերյալ, ինչպես նաև քննությունն էլ մի շարք հարցեր ունի», - ասել է Խաչատրյանը։

Այն, որ նույնիսկ հակակոռուպցիոն կոմիտեն արդեն իսկ ակնհայտ ակնարկներ է անում Թորոսյանին պատասխանատվության վերաբերելու համար, վկայում է, որ Քաղպայմանագրում չեն կարողանում ներել Արսեն Թորոսյանին։ Մինչ Փաշինյանը ժողովրդավարության և թափանցիկ ընտրությունների մասին դասեր է տալիս տարբեր հարթակներից, հենց Արսեն Թորոսյանն էր, որ կազմակերպել և իրականացրել էր տեղեկատվական արտահոսքը, թե ինչպես է փաշինյանական կուսակցությունը կեղծում նույնիսկ սեփական վարչության ընտրությունները։ Եվ այժմ բոլոր հնարավոր առիթներով միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները այդ փաստը ճպացնում են հենց Փաշինյանի դեմքին։

Ինքը՝ Թորոսյանը, որևէ կերպ չի խրատվել իր արարքից և շարունակում է նույն ոգով խնդիրներ հարուցել կուսակցության ներսում, ուստի և մեր աղբյուրի փոխանցմամբ՝ «Քաղաքացիական պայմանագիրը» մտադիր է մինչև վերջ պատժել Թորոսյանին։

Նաիրա Կարապետյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular