ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կուլ կտա՞ զինվորականությունը Փաշինյանի նոր սուտը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հերթական անգամ պատերազմի տարբեր դրվագների մեղքը զինվորականության գլխին բարդելու Փաշինյանի գործելաոճը այս անգամ կարող է լուրջ հակաազդեցության արժանանալ։ Մայիսի 22-ի ասուլիսում Փաշինյանը հայտարարել էր, թե չի համաձայնել ստորագրել եռակողմ հայտարարության այն տարբերակը, որտեղ հիշատակվում էին այսպես կոչված անկլավները։

Փաշինյանը պնդել էր, թե նույնիսկ գլխավոր շտաբն ու գեներալիտետն իրեն կոչ են արել ստորագրել այդ եռակողմ հայտարարության այդ դրույթին, սակայն ինքը հրաժարվել է։ Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը հերքել էր այս տեղեկությունը, նշել, թե իր ջանքերով անկլավների հարցը չի ներառվել եռակողմ համաձայնության մեջ։ Երեկ էլ մի հայտարարություն տարածել է պաշտպանության նախկին նախարար, ներկայումս անորակ հրթիռների գործով կալանքի տակ գտնվող Դավիթ Տոնոյանը՝ նշելով, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի երեկոյան իր և ռուսաստանցի գործընկերոջ միջև տեղի ունեցած հեռախոսային քննարկումներից հետո համաձայնեցրած փաստաթղթի վերջնական տարբերկն առանց անկլավների հիշատակման են ներկայացվել Հայաստանի վարչապետին։ Տոնոյանը նաև որոշ մանրամասներ է ներկայացրել՝ նշելով, որ Շոյգուի հետ 4 ժամանոց հեռախոսային խոսակցությունների ժամանակ քննարկել են հակամարտության գոտուց 100 կմ հեռու գտնվող անկլավների խաղաղապահ ուժերի տեղակայման, հրադադարի ուժի մեջ մտնելու պահին հայկական ուժերի՝ այդ պահի դրությամբ իրենց զբաղեցրած դիրքերում մնալու, Լաչինի միջանցքի լայնության և այլ կարևոր հարցեր։ Իսկ այժմ պաշտպանության նախարարը հայտնում է, թե իր պատասխանատվության տիրույթում չի այն հանգամանքը, որ Լաչինի միջանցքի լայնությունը փոքրացվել է, իսկ հայկական դիրքերն էլ ստիպված են եղել բազմաթիվ ուղղություններով հետ քաշվելու։ Ավելին Տոնոյանը հայտարարում է, թե այլ մանրամասների մասին կարող է խոսել միայն ԱԺ քննիչ հանձնաժողովում, այն էլ թույլատրելիության սահմաններում, բաց հրապարակային նիստին Հայաստանի վարչապետի մասնակցության պայմանով՝ հետագայում փաստերը որևէ մեկի կողմից չխեղաթյուրելու և չաղավաղելու նկատառումներից ելնելով։

Ակնհայտ է, որ այսպես կոչված անկլավների հարցը օրակարգ է եկել Փաշինյանի հետպատերազմյան «տաղանդավոր» դիվանագիտության հետևանքով։ Նույնիսկ պատերազմից հետո փաշինյանական իշխանության ներկայացուցիչները համառորեն պնդում են, թե Տիգրանաշենը հանձնելու թեմա չկա և այժմ սեփական ապիկարությունը թաքցնելու համար Փշինյանը հետին թվով պատասխանատվությունը կրկին փորձում է բարդել զինվորականության ուսերին։ Արդյոք հայկական բանակի գեներալները կշարունակեն լռելյայն համաձայնվել իրենց պատասխանատու կարգելու այս դավաճանական գործողությունների դեմ, թե ոտքի կկանգնեն և ցույց կտան Փաշինյանին իր իրական տեղը, ցույց կտա ժամանակը։

Գարիկ Ներսեսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular