ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աշխատավարձ, թոշակ բարձրացնելու համար պարտք չենք վերցնում. վարչապետ

ՎԻԴԵՈ

Կառավարությունը գոհ կլինի, եթե  մինչև 2026 թվականը պետական պարտքի ցուցանիշը ՀՆԱ-ի նկատմամբ  60 տոկոսից ցածր լինի, ԱԺ-ում 2022 թվականի պետական բյուջեի տարեկան հաշվետվության նախնական քննարկումներում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ըստ էության, այս ցուցանիշը մենք իրականացրել ենք առաջանցիկ, որովհետև 2022 թվականի արդյունքներով` պարտք-ՀՆԱ ցուցանիշը կամզում է 46.7 տոկոս: 2017-ին այդ ցուցանիշը եղել է 58.9 տոկոս: Ես ուզում եմ  արձանագրել  հետևյալը, որ պատքի գնահատման առոմով, այո՛, նոմինալ  պարտքը մեծացել  է, ընդ որում, մեծացել է նաև հասկանալի պատճառներով, որովհետև վարկային ծրագրեր ունենք, նաև քովիդի կառավարումն է շատ մեծ ռեսուրսներ տարել ՀՀ-ից ու  արտաքին պարտքն այդ ժամանակ նույնպես մեծացել է», -  ասաց  Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, թե կառավարությունը պարտքը ծախսում է միայն կապիտալ նպատակներով. ընթացիկ  ծախսեր իրականացնելու համար պարտք չեն վերցնում, աշխատավարձ, թոշակ բարձրացնելու համար պարտք չեն վերցնում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular