ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան շատ թույլ է ներկայացված Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում. Բորդաչով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիան շատ թույլ է ներկայացված Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում փողի բացակայության պատճառով։ Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, «Հայաստանի եւ Ռուսաստանի ռազմաքաղաքական դաշինք» թեմայով կլոր սեղանի ժամանակ ունեցած ելույթում ասել է «Էկոնոմիկայի բարձրագույն  դպրոց» ազգային հետազոտական համալսարանի (ԷԲԴԱՀՀ) եվրոպական եւ միջազգային համալիր հետազոտությունների կենտրոնի գիտական ղեկավար, «Վալդայ» միջազգային բանավիճային ակումբի ծրագրային տնօրեն, Միջազգային գործերի ռուսաստանյան խորհրդի (ՄԳՌԽ) անդամ Տիմոֆեյ Բորդաչովը։

«Մենք գիտենք, որ նրանք՝ թուրքերը, փող չունեն, մենք գիտենք, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը ներդրումներ են տալիս։ Դե, էլ ուր Կենտրոնական Ասիա խցկվեն։ Անգլիացիներն էլ փող չունեն, որպեսզի այնտեղ լրջորեն ինչ-որ բան անեն։ Այժմ աշխարհում ներդրումային քաղց է, եւ այն  ներդրումները, որոնք այժմ գալիս են Կենտրոնական Ասիա, ռուսական կամ չինական ծագում ունեն։

Եվ մենք այստեղ մեզանում լիովին վստահ ենք։ Ոչինչ չի անհանգստացնում»,- ընդգծել է ռուս փորձագետը։

Նա նաեւ պարզաբանել է այն հարցը, որը վերաբերում է խոշոր երկրների սպառնալիքներին։

Փորձագետի կարծիքով՝ այնպիսի խոշոր երկրների, ինչպիսին են Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Հնդկաստանը, Չինաստանը, կարող են սպառնալ միայն իրենք, միայն իրենց ներքին խնդիրները։

Որպես օրինակ նա բերել է ԽՍՀՄ փլուզումը։

«Խորհրդային Միությունը կործանեց ոչ թե այն, որ նա տանուլ տվեց սառը պատերազմն ամերիկացիներին, այլ այն, որ ուներ դեգեներատիվ քաղաքական համակարգ եւ չաշխատող տնտեսություն։ Վերջ։ Միայն ներքին խնդիրներ։ Թե՛ Ռուսաստանին, թե՛ ԱՄՆ-ին, պոտենցիալ առումով ում ասես կարող են սպառնալ միայն ներքին մարտահրավերները։ Այդ մարտահրավերների հետ մեր կառավարությունը, մեր պետությունը մշտապես փոխգործակցում է, այդ թվում կենտրոն-տարածաշրջանների փոխհարաբերությունների շրջանակում, կառուցելով բարդ ներազգային հավասարակշռություն։ Եվ Հյուսիսային Կովկասի հանրապետություններն այդ ներքին հավասարակշռության կարեւոր մասն են Ռուսաստանում։ Մենք տեսնում ենք աներեւակայելի հերոսության օրինակներ, որը հյուսիսկովկասցիները դրսեւորում են հատուկ գործողության գոտում։ Մենք հպարտանում ենք նրանցով եւ նրանց սխրանքներով... Մենք մշտապես տեսնում ենք, թե ինչպես է այնտեղ զարգանում հասարակությունը, ինչպես է այնտեղ զարգանում լոկալ տնտեսությունը։ Մենք հանգիստ ենք նրանց ապագայի համար»,- նշելէ նա։

Բորդաչովի խոսքով՝ այն խնդիրները, որոնք եղել են Ռուսաստանում 30 տարի առաջ, Չեչնիայում 1990-ականներին Հյուսիսային Կովկասում, արտասահմանից չեն հրահրվել։

Դրանք աջակցվել, սնուցվել են բրիտանացիների կողմից, սնուցվել են ջանադրաբար, մեր որոշ ներկայիս գործընկերների կողմից Պարսից ծոցի տարածաշրջանում, բայց պատճառը բացառապես ներքին էր, ոչ արտաքին։ Անկայունության արտաքին պատճառներ փաստացի երբեք չեն լինում։ Իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանի հարեւանների զարգացմանը, ապա այստեղ նույնպես հարցն այլ ռիսկերը, սպառնալիքները մեկտեղելու պետության կարողությունն է»,- ասել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular