Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Թուրքիան շատ թույլ է ներկայացված Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում. Բորդաչով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիան շատ թույլ է ներկայացված Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում փողի բացակայության պատճառով։ Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, «Հայաստանի եւ Ռուսաստանի ռազմաքաղաքական դաշինք» թեմայով կլոր սեղանի ժամանակ ունեցած ելույթում ասել է «Էկոնոմիկայի բարձրագույն  դպրոց» ազգային հետազոտական համալսարանի (ԷԲԴԱՀՀ) եվրոպական եւ միջազգային համալիր հետազոտությունների կենտրոնի գիտական ղեկավար, «Վալդայ» միջազգային բանավիճային ակումբի ծրագրային տնօրեն, Միջազգային գործերի ռուսաստանյան խորհրդի (ՄԳՌԽ) անդամ Տիմոֆեյ Բորդաչովը։

«Մենք գիտենք, որ նրանք՝ թուրքերը, փող չունեն, մենք գիտենք, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը ներդրումներ են տալիս։ Դե, էլ ուր Կենտրոնական Ասիա խցկվեն։ Անգլիացիներն էլ փող չունեն, որպեսզի այնտեղ լրջորեն ինչ-որ բան անեն։ Այժմ աշխարհում ներդրումային քաղց է, եւ այն  ներդրումները, որոնք այժմ գալիս են Կենտրոնական Ասիա, ռուսական կամ չինական ծագում ունեն։

Եվ մենք այստեղ մեզանում լիովին վստահ ենք։ Ոչինչ չի անհանգստացնում»,- ընդգծել է ռուս փորձագետը։

Նա նաեւ պարզաբանել է այն հարցը, որը վերաբերում է խոշոր երկրների սպառնալիքներին։

Փորձագետի կարծիքով՝ այնպիսի խոշոր երկրների, ինչպիսին են Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Հնդկաստանը, Չինաստանը, կարող են սպառնալ միայն իրենք, միայն իրենց ներքին խնդիրները։

Որպես օրինակ նա բերել է ԽՍՀՄ փլուզումը։

«Խորհրդային Միությունը կործանեց ոչ թե այն, որ նա տանուլ տվեց սառը պատերազմն ամերիկացիներին, այլ այն, որ ուներ դեգեներատիվ քաղաքական համակարգ եւ չաշխատող տնտեսություն։ Վերջ։ Միայն ներքին խնդիրներ։ Թե՛ Ռուսաստանին, թե՛ ԱՄՆ-ին, պոտենցիալ առումով ում ասես կարող են սպառնալ միայն ներքին մարտահրավերները։ Այդ մարտահրավերների հետ մեր կառավարությունը, մեր պետությունը մշտապես փոխգործակցում է, այդ թվում կենտրոն-տարածաշրջանների փոխհարաբերությունների շրջանակում, կառուցելով բարդ ներազգային հավասարակշռություն։ Եվ Հյուսիսային Կովկասի հանրապետություններն այդ ներքին հավասարակշռության կարեւոր մասն են Ռուսաստանում։ Մենք տեսնում ենք աներեւակայելի հերոսության օրինակներ, որը հյուսիսկովկասցիները դրսեւորում են հատուկ գործողության գոտում։ Մենք հպարտանում ենք նրանցով եւ նրանց սխրանքներով... Մենք մշտապես տեսնում ենք, թե ինչպես է այնտեղ զարգանում հասարակությունը, ինչպես է այնտեղ զարգանում լոկալ տնտեսությունը։ Մենք հանգիստ ենք նրանց ապագայի համար»,- նշելէ նա։

Բորդաչովի խոսքով՝ այն խնդիրները, որոնք եղել են Ռուսաստանում 30 տարի առաջ, Չեչնիայում 1990-ականներին Հյուսիսային Կովկասում, արտասահմանից չեն հրահրվել։

Դրանք աջակցվել, սնուցվել են բրիտանացիների կողմից, սնուցվել են ջանադրաբար, մեր որոշ ներկայիս գործընկերների կողմից Պարսից ծոցի տարածաշրջանում, բայց պատճառը բացառապես ներքին էր, ոչ արտաքին։ Անկայունության արտաքին պատճառներ փաստացի երբեք չեն լինում։ Իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանի հարեւանների զարգացմանը, ապա այստեղ նույնպես հարցն այլ ռիսկերը, սպառնալիքները մեկտեղելու պետության կարողությունն է»,- ասել է նա։

Հայաստանը խաչմերուկում. Ինչո՞ւ է Փաշինյանի քաղաքականությունը ստիպում հարևաններին արտակարգ միջոցներ ձեռնարկելՈւժգին երկրաշարժ` ԻրանումՌԴ ՊՆ․ «Գերան» ԱԹՍ-ները հարվածել են Ուկրաինայի նավթավերամշակման գործարանինԿալիֆոռնիայում երեկույթի ժամանակ քրեական խմբավորումների միջև կրակnցների հետևանքով ինը մարդ վիրավnրվել էՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է«Ռուսաստանը չի՞ վճարում, կտրականապես համաձայն չենք». Փաշինյանը զայրացել է, երբ Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) հայտարարել է Հայաստանի համար կազմակերպությունից դուրս գալու գինը«Իմ ընկերը»․ Թրամփը Պուտինի հետ լուսանկար է հրապարակելՎթարային ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանումՀայաստանը մեծապես կարևորում է Լիբանանի հետ քաղաքական բարձր մակարդակի երկխոսության ամրապնդումը. Փաշինյանը շնորհավորական ուղերձը՝ Լիբանանի վարչապետինՖրանսիայում թանկացումների դեմ բողոքի ցույցերի ընթացքում 144 մարդ է ձերբակшլվելԻրանը Բահրեյնում ամերիկյան «Patriot» համակարգերի երկու ռադարի է հարվшծել. ԻՀՊԿՂազախստանը, Վրաստանը և Հայաստանը խստացնում են ռուսների համար սահմանափակումներըՀրաչյա Քոչարի փողոցում բախվել են «Zeekr»-ը, «Mercedes»-ը և «Volkswagen»-ը. կան վիրավnրներԱրտաշատում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Volkswagen»-ը. հոսպիտալացված կաՖիդան․ Թուրքիան ԱՄՆ-ին և Եվրոպային նախազգուշացրել է Սիրիայում Իսրայելի հնարավոր գործողության մասինԻրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Բահրեյնում ամերիկյան Patriot համակարգերի ռադարներին հարվածելու մասինԻնչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներինԱշխարհաքաղաքական խափանման եզրին. Կարո՞ղ է Հայաստանը մերձենալ Եվրամիությանը առանց Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելուՏարադրամի փոխարժեքները նոյեմբերի 22-ինԺամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և քամու ուժգնացումՀայաստան՝ Բանկային աշխատողների օր. պատմության այս օրը (Նոյեմբերի 21)Լույս չի լինելուԹրամփը նախազգուշացրել է ԱՄՆ սնանկացման վտանգի մասին և կոչ է արել վերացնել պետական պարտքի վերին շեմըՇվեդիան շենգենյան վիզաներ չի տրամադրի ռուս մարզիկներինԻրանը ցուցադրել է ստորգետնյա «հրթիռների քաղաք»Հայաստանը կընդունի բասկետբոլի կանանց Մ16 տարեկանների Եվրոպայի առաջնությունըՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգըԱՄՆ-ին սնանկացում է սպառնում, եթե չլուծվի պետական պարտքի վերին շեմի հարցը40 մարդ հոսպիտալացվել է անհայտ նյութի արտահոսքի պատճառով․ ՍլովակիաԻնչպե՞ս Հայաստանում ծնված երեխայի համար ստանալ ԱՄՆ քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ, եթե ծնողներից մեկը ԱՄՆ քաղաքացի է«Jeep»-ը հետիոտնային անցման վրա վրաերթի է ենթարկել հետիոտնինԻրավիճակը` ավտոճանապարհներին` 22:00-ի դրությամբԻրանի ՀՕՊ-ը ամերիկյան F-16 կործանիչ է խոցելԿիրակնօրյա Սուրբ պատարագներ՝ Արագածոտնի թեմումՄի շարք տարածաշրջաններում անձրև է տեղում․ միջպետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենԵս տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածուԼևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահՁախ ոտքից են վեր կացել. Զախարովայի կոշտ արձագանքը ԵվրոպայինՀրդեհ է բռնկվել Վանաձորի Բազում թաղամասում, տեղում աշխատում են հրշեջներըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Ուրարտուն» հաղթեց «Սյունիքին»Հունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդեսԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցի մոտակայքում 58-րդ ամերիկյան MQ-9 ԱԹՍ-ը խոցելու մասինՍպերցյանը վնասվածքից հետո վերադարձել է մարզադաշտ և հաղթել Ռոնալդուի ակումբի դեմ խաղումԹեհրանը ներկայացրել է իր ստորգետնյա «հրթիռային քաղաքը»Դանիան ԵՄ-ին առաջարկել է դադարեցնել Ռուսաստանի քաղաքացիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումըԻՀՊԿ գլխավոր հրամանատարը այցելել է կորպուսի նոր ստորգետնյա հրթիռային քաղաքը13-ամյա աղջիկ էր կյանքից հեռացել, էներգետիներ էր խմել. ի՞նչ է հայտնիՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Ուրարտուն» հաղթեց «Սյունիքին»Դմիտրիև․ Պուտինն ու Թրամփը պաշտպանում են ավանդական քաղաքակրթական արժեքներըԻրանը ներկայացրել է ստորգետնյա «հրթիռային քաղաք»
Ամենադիտված