ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եռակողմ հանդիպումը ձախողվել է Ալիևի պատճառով. Սպառնում է հարվածել Արցախի ՊԲ-ին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մոսկվայում Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը ձախողվել է Ադրբեջանի նախագահի պատճառով։

Մեր աղբյուրների փոխանցմամբ, հանդիպումը, որ ընդամենը 20 րոպե է տևել, անցել է լարված, իսկ հիմնական թեման եղել է ոչ թե կոմունիկացիաների բացումը, այլ Արցախի Պաշտպանության բանակի զինաթափումը։ Իլհամ Ալիևը պահանջել է Արցախից հանել հայկական զինված ստորաբաժանումները, հայտարարել, թե նույնիսկ Նիկոլ Փաշինյանն է ընդունում, որ Արցախն Ադրբեջան է, ուստի հարկավոր է «իր տարածքից» դուրս բերել Պաշտպանության բանակը։ Ադրբեջանի նախագահը նաև սպառնացել է, որ ՊԲ-ն չհանելու դեպքում իրավունք ունի հարվածել հայկական դիրքերին, ռազմական գործողություններ սկսելու։

Վստահաբար, Ադրբեջանի նախագահն ինքն էլ ամեն ինչ արել է որևէ փաստաթուղթ չստորագրելու համար, իսկ նրան այդ հարցում աջակցել է Նիկոլ Փաշինյանը։ Դեռևս հանդիպումներից առաջ ռուսաստանյան «Կոմերսանտ» պարբերականը տեղեկություն էր հայտնել թե հանդիպումների արդյունքում առնվազն երկու փաստաթուղթ է ստորագրվելու, որոնցից մեկը վերաբերում էր սահմանազատման և սահմանագծման աշխատանքներին, իսկ մյուսը լինելու էր երեք երկրների ղեկավարների հանդիպումը, ընդ որում պարբերականը նշում էր, որ այդ երկու փաստաթղթերն էլ առնվազն համաձայնեցվել են բոլոր երկրների իշխանությունների կողմից և կասկած չէր հարուցում, որ փաստաթղթերը ստորագրվելու են։

Որևէ փաստաթուղթ այդպես էլ չստորագրվեց, հայտարարվեց միայն, որ հաջորդ շաբաթ փոխվարչապետների մասնակցությամբ սահմանագծման և սահմանազատման նիստ է գումարվելու։

Արմինե Մխիթարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular