ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի դիվանագիտական կորպուսում նոր ցնցումներ են սպասվում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

44-օրյա պատերազմից հետո դեսպանատները գրեթե մատնվել են պարապուրդի, իսկ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հազվադեպ է շփվում տարբեր երկրներում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչների հետ։ Հատուկենտ դեսպաններ են, որոնք կարողանում են իրենց աշխատանքը իրականացնել բարեխղճորեն և պաշտպանել Հայաստանի հանրապետության շահերը, իսկ մնացած դեպքերում դեսպանների մեծամասնությունը լիովին մատնված է պարապուրդի և գրեթե ոչինչ չեն ձեռնարկում թուրք-ադրբեջանական ակտիվությունը իրենց հյուրընկալած երկրներում կանխելու ուղղությամբ։

Հատկապես իրավիճակը վատթար է այն երկրներում, որտեղ Փաշինյանը նշանակել է իր քաղաքական թիմի անդամ հանդիսացող և դիվանագիտական աշխատանքների փորձ չունեցող ներկայացուցիչներին։ Թեպետ գործող իշխանությունները փորձում են համոզել, որ կադրային շատ դիվանագետների չեն վստահում, ուստի և նշանակումներ իրականացրել են իրենց քաղաքական թիմի անդամներից, ակնհայտ է, որ այդ նշանակումների մի զգալի մասը արդեն իսկ ձախողվել է։

Առաջիկայում իր պաշտոնին հրաժեշտ է տալու մերձբալթյան երեք երկրներում դեսպան նշանակված Հովհաննես Իգիթյանը։ Վերջինս նախորդ դեսպանների բավականին բուռն և ակտիվ գործունեության, այդ թվում ցեղասպանության ճանաչման ֆոնին, ընդհանրապես ոչնչով չի զբաղվում և իր նստավայրից հազվադեպ է այցելում մյուս երկրներ, զբաղված է բացառապես հայ համայնքի ներսում ինտրիգներ հրահրելով և դժգոհությունն այն աստիճանի է աճել փաշինյանական իշխանության մեջ, որ որոշել են Իգիթյանին հետ կանչել։ Ավելին Իգիթյանը պահանջել է դրա դիմաց փոխարտգործնախարարի պաշտոնը՝ հույս ունենալով իր «պատվավոր» պարապուրդը շարունակել նաև Երևանում։

Ի դեպ մեր աղբյուրի փոխանցմամբ՝ հենց Արարատ Միրզոյանը կտրականապես հրաժարվել է Իգիթյանին փոխարտգործնախարար նշանակել և վերջինս կարող է ընդհանրապես դուրս մնալ դիվանագիտական կորպուսից։ Իգիթյանին որևէ այլ երկրում չեն ցանկանում նշանակել։ Փաշինյանը նաև լուրջ դժգոհություններ ունի Գերմանիայում և Իսպանիայում գործող դեսպաններից՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից նախկին պատգամավորներ Վիկտոր Ենգիբարյանից և Սոս Ավետիսյանից։ Եթե Ավետիսյանի դեպքում լուրջ պատիժներ չեն կիրառվի, քանի որ նա անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի կնոջ եղբայրն է, ապա Վիկտոր Ենգիբարյանին ևս սպառնում է պաշտոնանկության ուրվականը։ Իր քաղաքական թիմից կատարված նշանակումներից Փաշինյանը գոհ է թերևս միայն Ուկրաինայում դեսպան Վլադիմիր Կարապետյանից և ԱՄՆ-ում դեսպան Լիլիթ Մակունցից։ 

Նորայր Բարսեղյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular