ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանի դեմարշը կարող է թանկ արժենալ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երեկ Մինսկում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պաշտպանության նախարարների խորհրդի նիստն է կայացել, որին պաշտոնական Երևանը հրաժարվել է մասնակցել։ ՊՆ-ն երեկ առավոտյան տեղեկացրել է, որ նախարար Սուրեն Պապիկյանը Բելառուս չի մեկնել մասնակցելու խորհրդի նիստին, որևէ պատճառ այդպես էլ չի նշվել, փոխարենը Պապիկյանի բացակայությունն աննկատ չի անցել։ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ընդգծել է, թե կարևոր են համարում Երևանի մասնակցությունը ՀԱՊԿ միջոցառումներին։

Մինչ Նիկոլ Փաշինյանը գտնվում էր Մոսկվայում և մասնակցում էր ԵԱՏՄ երկրների ղեկավարների նիստին, ապա և երկկողմ ու եռակողմ հանդիպումներ ունենում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, առնվազն տարօրինակ է ՀԱՊԿ նիստից Սուրեն Պապիկյանի այս բացակայությունը, իսկ Ռուսաստանի պաշտպանության նախարարն այդ ընթացքում մեղադրանքներ է հասցեագրել Հավաքական Արևմուտքին, նշել, թե Արևմուտքն ամեն կերպ փորձում է միջամտել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին ու վարքաբեկել ռուսական խաղաղապահ քաղաքականությունը։

Ըստ Շոյգուի՝ Արևմուտքի գլխավոր նպատակը Հարավային Կովկասից Ռուսաստանին դուրս մղելն է, այլ ոչ թե տարածաշրջանի անվտանգության ապահովումն ու բարգավաճումը երկարատև հեռանկարում։ Դրա օրինակն է Եվրամիության այսպես կոչված քաղաքացիական առաքելությունը Հայաստանում, որի կազմում ընդգրկված են զինծառայողներ և հատուկ ծառայությունների աշխատակիցներ։ «Կարծում եմ հարկ չկա բացատրելու, թե իրականում ինչով են նրանք զբաղված»,- ասել է Սերգեյ Շոյգուն՝ պնդելով, որ անհրաժեշտ է շարունակել աշխատանքը ՀԱՊԿ-ի առաքելությունը տարածաշրջան ուղարկելու ուղղությամբ։

Ռուսաստանը, ըստ էության, Սերգեյ Շոյգուի բերանով Հայաստանին մեղադրում է արևմտյան հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին Հայաստան բերելու մեջ, ինչը լրջագույն հետևանքներ կարող է ունենալ հենց մեր երկրի համար։ Հայաստանի իշխանությունները շարունակում են նման դեմարշներով պատասխանել ՀԱՊԿ-ին և այնտեղ թիվ մեկ ջութակ Ռուսաստանին։ Թե ինչ հետևանքներ կունենա Պապիկյանի այս դեմարշը դեռևս վաղ է կանխատեսել։

Նվեր Վարդանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular