Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանի դեմարշը կարող է թանկ արժենալ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երեկ Մինսկում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պաշտպանության նախարարների խորհրդի նիստն է կայացել, որին պաշտոնական Երևանը հրաժարվել է մասնակցել։ ՊՆ-ն երեկ առավոտյան տեղեկացրել է, որ նախարար Սուրեն Պապիկյանը Բելառուս չի մեկնել մասնակցելու խորհրդի նիստին, որևէ պատճառ այդպես էլ չի նշվել, փոխարենը Պապիկյանի բացակայությունն աննկատ չի անցել։ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ընդգծել է, թե կարևոր են համարում Երևանի մասնակցությունը ՀԱՊԿ միջոցառումներին։

Մինչ Նիկոլ Փաշինյանը գտնվում էր Մոսկվայում և մասնակցում էր ԵԱՏՄ երկրների ղեկավարների նիստին, ապա և երկկողմ ու եռակողմ հանդիպումներ ունենում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, առնվազն տարօրինակ է ՀԱՊԿ նիստից Սուրեն Պապիկյանի այս բացակայությունը, իսկ Ռուսաստանի պաշտպանության նախարարն այդ ընթացքում մեղադրանքներ է հասցեագրել Հավաքական Արևմուտքին, նշել, թե Արևմուտքն ամեն կերպ փորձում է միջամտել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին ու վարքաբեկել ռուսական խաղաղապահ քաղաքականությունը։

Ըստ Շոյգուի՝ Արևմուտքի գլխավոր նպատակը Հարավային Կովկասից Ռուսաստանին դուրս մղելն է, այլ ոչ թե տարածաշրջանի անվտանգության ապահովումն ու բարգավաճումը երկարատև հեռանկարում։ Դրա օրինակն է Եվրամիության այսպես կոչված քաղաքացիական առաքելությունը Հայաստանում, որի կազմում ընդգրկված են զինծառայողներ և հատուկ ծառայությունների աշխատակիցներ։ «Կարծում եմ հարկ չկա բացատրելու, թե իրականում ինչով են նրանք զբաղված»,- ասել է Սերգեյ Շոյգուն՝ պնդելով, որ անհրաժեշտ է շարունակել աշխատանքը ՀԱՊԿ-ի առաքելությունը տարածաշրջան ուղարկելու ուղղությամբ։

Ռուսաստանը, ըստ էության, Սերգեյ Շոյգուի բերանով Հայաստանին մեղադրում է արևմտյան հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին Հայաստան բերելու մեջ, ինչը լրջագույն հետևանքներ կարող է ունենալ հենց մեր երկրի համար։ Հայաստանի իշխանությունները շարունակում են նման դեմարշներով պատասխանել ՀԱՊԿ-ին և այնտեղ թիվ մեկ ջութակ Ռուսաստանին։ Թե ինչ հետևանքներ կունենա Պապիկյանի այս դեմարշը դեռևս վաղ է կանխատեսել։

Նվեր Վարդանյան

Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Քամյու կոնյակ Փաշինյանն անցել է բացահայտ սպառնալիքներիԴատարանը կալանավորել է օրեր առաջ մաhացած hղի կնnջը տեղափոխող ամուսնունՀայաստան կժամանի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Տասնյակ հասցեներում մայիսի 26/27-ին ջուր չի լինելու «Հայաստան. արդյո՞ք Փաշինյանի ռուսամետ մրցակիցները կզրկվեն ընտրություններին մասնակցությունից» «Գործը արվա՞ծ է. Հիմնական վախը Ռուսաստանի հայերից է. Փաշինյանը խելացի հնարք է գործել» Եվրադիտորդները կրկին սվաղում են Փաշինյանի հանցանքները Հարյուրավոր հասցեներում մայիսի 25-ին, 26-ին, 27-ին և 29-ին գազ չի լինի«Եթե չմասնակցեինք, նորից ժողովրդին տանելու էին թրքացման»․ Սամվել Կարապետյանի կոշտ հայտարարությունները կոտայքցիների հետ հանդիպմանը Ծնվել է ռուսաստանցի հայազգի գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը․ պատմության այս օրը (25 մայիս)ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Մոսկվայի տնտեսական ազդակները․ ինչի՞ առաջ է կանգնում Հայաստանը 1 զոհ 3 վիրավոր․ ողբերգական ավտովթար՝ Ապարան-Քուչակ ավտոճանապարհինՌուբլին էժանացավԱյսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի Ռուբիոն նշել է Իրանի հետ բանակցություններում զգալի առաջընթացի մասին Նոր Նորքում «Mercedes»-ում հրդեհ է բռնկվել․ ոստիկաններն ունեն կասկածներ, որ այն միտումնավոր հրկիզել ենՇահեն Մարտիրոսյանը եզրափակչում 40 վայրկյանում հաղթել է թուրք ըմբիշին և դարձել Եվրոպայի Մ-15 չեմպիոն Պակիստանում երկաթգծերի պայթեցման հետևանքով առնվազն 16 մարդ է զոհվելՆեթանյահուն Սպիտակ տան մոտ տեղի ունեցած վերջին հրաձգությունը Թրամփի դեմ «մահափորձ» է անվանելԻրանը հերքել է ԱՄՆ-ի և Իրանի միջև խաղաղ համաձայնագրի բովանդակության մասին Axios-ի տեղեկությունըԵս Իրանի հետ գործարքի չէի գնա, եթե դա Իսրայելին ձեռնտու չլիներ․ Թրամփ Պառակտում՝ Թուրքիայի քեմալականների միջև. երկու կողմերի միջև բախnւմներ են տեղի ունենում Ի՞նչ տուգանք է նախատեսվում անտոմս երթևեկելու համար Մի շարք երկրներ դատապարտում են ՌԴ-ի կողմից Կիևի վրա բալիստիկ hրթիռային hարձակումը Երևանում 27-ամյա վարորդը «Tesla»-ով բախվել է բետոնե բաժանարար արգելապատնեշին․ կա վիրավոր Աբովյանում ծննդատան նախկին տնօրենը մարմնի տարբեր հատվածներում ստացած ծակած վերքերnվ տեղափոխվել է հիվանդանոցՖիլիպ Կիրկորովը արձագանքել է Լյուսի Չեբոտինայի և Լյուբա Ուսպենսկայայի միջև կոնֆլիկտինՀՕՊ ուժերը Իրանի հարավում իսրայելական ԱԹՍ են խnցել Վերջնաժամկետի ավարտից հետո լիազոր մարմինը չի կարող դիմումներ ընդունել․ ԿԸՀ Ռուսաստանը պատրաստվում է «Օրեշնիկ»-ով hարվածել Ուկրաինային. Զելենսկի Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել է 4 մեքենա ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Սպիտակ տան մոտ կրակոցներ են հնչել Իրանի հետ գործարքի հնարավորությունը 50/50 է․ Թրամփ Ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով Ձեր սիրո լեզուն՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի Նոր մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից ԱՄՆ-ը թույլ չի տա, որ Իրանը պատանդ պահի համաշխարհային էներգետիկ շուկան. Ռուբիո Հանսի Ֆլիկը խոսել է «Բարսելոնա»-ի գլխավոր նպատակների մասին Իրանը և ԱՄՆ-ը միաժամանակ շատ հեռու և շատ մոտ են հնարավոր համաձայնությանը․ Իրանի ԱԳՆ խոսնակՌԴ-ում արգելվել է շուրջ 37 մլն շիշ «Ջերմուկ»-ի վաճառքը Կուբանի հայերի միության ղեկավարը կոչ է արել հայ քաղաքացիներին մասնակցել ընտրություններինԹենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը Տարադրամի փոխարժեքները մայիսի 24-ին «Եվրոպայի խորհուրդ. Ազատ ընտրությունները Հայաստանում վտանգված են»Թուրքիան և Հայաստանը անցել են ուղիղ առևտրիԵրևանին մտորելու ժամանակ է տրվել, իսկ հայերին որոշելու, թե ո՞ւմ են ավելի շատ սիրում՝ Մոսկվային, թե՞ ԲրյուսելինՍլավոնական գրի և մշակույթի օր. պատմության այս օրը (24 մայիս)
Ամենադիտված