ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Վիագրան» օգտակար է դիաբետով և սրտային խնդիրներով մարդկանց համար

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Պարզվել է, որ տղամարդկային անկարողության դեմ դեղամիջոցները, այդ թվում ` «Վիագրան» ի վիճակի են նվազեցնել սրտային հիվանդությունների ռիսկը: Daily Express պարբերականը գրում է, որ համապատասխան հետազոտություն են կատարել Մանչեստրի համալսարանի կարդիովիրաբուժության կենտրոնի մասնագետները (Մեծ Բրիտանիա):

Պարզվել է, որ էրեկտիլ դիսֆունկցիայի դեմ դեղահաբերի ընդունումը թույլ է տալիս նվազեցնել առիթմիան (սրտխփոցի ռիթմի խանգարումը), որը հաճախ սրտային անբավարարությամբ հիվանդների մահացության պատճառ է դառնում:

Բացի այդ, գիտնականները հետեւել են վեց դիաբետիկից կազմված խմբի, որոնց «Վիագրայի» տեսակի դեղամիջոցներ էին նշանակել: Վիճակագրության համաձայն, դիաբետով տառապողներն առավել ենթակա են սրտանոթային հիվանդությունների, այդ թվում` սրտի կաթվածների: Սակայն դիտարկման ենթարկվող հիվանդների մոտ ճիշտ հակառակ իրավիճակն էր ձեւավորվում:

«Սրտային անբավարարությունը ավերիչ վիճակ է, որի դեպքում մեր սիրտն ամբողջ մարմնով արյունն այնպես չի շրջանառում, ինչպես նախկինում (...) Ներկայումս այս հիվանդությամբ հիվանդների հեռանկարները բավականին մռայլ են` ավելի վատ, քան քաղցկեղի որոշ տեսակների դեպքում: Մեր հետազոտությունները ցույց են տվել, որ անկարողության բուժման համար սովորաբար օգտագործվող դեղամիջոցներն իրականում շատ արտահայտված ազդեցություն ունեն, որը դանդաղեցնում է սրտային անբավարարության զարգացումը: Նրանք նաեւ նվազեցնում են առիթմիայի հավանականությունը, որը մահացու ելքի է հանգեցնում», — պատմել է պրոֆեսոր Էնդրյու Թրաֆֆորդը:

Ներկայումս գիտնականները մտադիր են կլինիկական հետազոտություններ կատարել, որոնք կպարզեն, թե «Վիագրայի» նման դեղամիջոցներն ինչպես են ազդում սրտի հիվանդությունների զարգացման վրա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular