ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի ու Ալիևի միջեւ լեզվակռիվ է տեղի ունեցել «Զանգեզուրի միջանցք» եզրույթի մեկնաբանման շուրջ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահի միջև լեզվակռիվ է տեղի ունեցել։ Պատճառը Ալիեւի կողմից «Զանգեզուրի միջանցք» տերմինի օգտագործումն էր։

Ալիեւն իր ելույթում տնտեսական համագործակցության համատեքստում օգտագործել է այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» արտհայտությունը: Ի պատասխան՝ Փաշինյանը նշել է, որ Ադրբեջանի նախագահն օգտագործել է արտահայտություն, որը վերջին տարիներին քողածածկույթ է ծառայել Հայաստանի դեմ տարածքային պահանջներ ներկայացնելու համար. «Ուզում եմ ընդգծել, որ 2020-ի եռակողմ հայտարարության մեջ խոսվում է միայն մեկ միջանցքի մասին, և դա Լաչինի միջանցքն է, որը պետք է գտնվեր ռուս խաղաղապահների վերահսկողության տակ, բայց, ցավոք, ապօրինի արգելափակվեց Ադրբեջանի կողմից»։

Նա միաժամանակ ընդգծել է Հայաստանի պատրաստակամությունը՝ ապաշրջափակելու տարածաշրջանի բոլոր տրանսպորտային եւ տնտեսական կոմունիկացիաները, ներառյալ այն կոմունիկացիաները, որոնք անցնում են Հայաստանի տարածքով:

Իր հերթին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ Ալիևը խոսել է համապատասխան սահմանների ճանաչման հետ կապված պայմաններ ստեղծելու մասին՝ հաստատված 1991 թվականի պայմանագրերով. «Այս պայմանները հուշում են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կարելի է ձեռք բերել համապատասխան պայմանավորվածություններ, այդ թվում՝ տրանսպորտային հաղորդակցությունների վերաբերյալ։ Ուրախությամբ պետք է նշեմ, որ Հայաստանը նույնպես դրական է տրամադրված»:

Պուտինը նշել է, որ առաջիկա եռակողմ հանդիպմանը կարող են ավելի մանրամասն խոսել և քննարկել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular