ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Քաղաքագետը գնահատել է Փաշինյանի Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելու պատրաստակամությունը»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Regnum.ru–ն գրում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի տարածքն Ադրբեջանի կազմում ճանաչելու պատրաստակամության մասին կընդունվի հայ ժողովրդի կողմից քննադատաբար և չի հանգեցնի ղարաբաղյան հակամարտության արագ լուծմանը։ «Regnum.ru» գործակալությանը տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել ՌԴ ԳԱ Արևելագիտության ինստիտուտի Արաբական և իսլամական հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Բորիս Դոլգովը։

Ավելի վաղ Հայաստանի վարչապետը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ պատրաստ է Լեռնային Ղարաբաղի տարածքը ճանաչել որպես Ադրբեջանի մաս։ Միաժամանակ նա ընդգծել էր, որ այդ գործընթացում չափազանց կարևոր է մնում Ղարաբաղում բնակվող հայ բնակչության անվտանգության երաշխիքները։

Ըստ քաղաքագետի ԼՂ հակամարտությունը բարդ է և բազմակողմանի, ուստի կարգավորման համատեքստում Փաշինյանի քայլը թվում է վիճահարույց և անարդյունավետ որոշում:

«Փաշինյանի ճանաչումը չի կարող համարվել գործոն, որն արմատապես կփոխի իրավիճակը և որով կավարտի հակամարտությունը։ Փաստն այն է, որ հենց Ղարաբաղում կան կազմակերպություններ, որոնք նախկինում հանդես են եկել տարածաշրջանի լիարժեք ինքնավարության օգտին։ Հիմա նրանք հանդես են գալիս ի պաշտպանություն հայ բնակչության և ԼՂ տարածքը չեն համարում Ադրբեջանի մաս։ Բացի այդ, Հայաստանի ներսում ևս նման որոշումը չի առաջացնի վարչապետի վարկանիշի բարձրացման, ոչ բոլորը դրական կընդունեն Փաշինյանի հայտարարությունը»,- կարծիք է հայտնել Դոլգովը։

Քաղաքագետը այն կարծիքին է, որ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև էթնիկ հայերի իրավունքների ամրապնդման շուրջ բանակցությունները, ինչպես նաև տարածաշրջանում հանրաքվեի անցկացումը ավելի նշանակալից քայլեր կլինեն հակամարտության կարգավորման համար։

«Ավելի նշանակալից կլիներ հանրաքվե անցկացնել Լեռնային Ղարաբաղում։ Գործընթացը պետք է լուծվի Հայաստանի և Ադրբեջանի միջև հայ քաղաքացիների կարգավիճակի վերաբերյալ համաձայնագրերի համախմբման բանակցությունների միջոցով։ Անհրաժեշտ է, օրինակ, գրանցել էթնիկ հայերի իրավունքները։ Ներկայումս, հայերի մասով, այդ հայտարարությունները այնքան էլ արդար չեն թվում»,- կիսվել է փորձագետը։

Քաղաքագետի կարծիքով այժմ Հայաստանի ղեկավարի խոսքերն անշուշտ կընդունեն միայն Ադրբեջանում, ինչպես նաև Բաքվին աջակցող Թուրքիայում։ Բայց այն, թե երկրների ղեկավարների բանակցությունների ի՞նչ ձևաչափի կհանգեցնի Փաշինյանի հայտարարությունը, և թե դրանում ինչպե՞ս հաշվի կառնվեն ԼՂ բնակիչների շահերը, մնում է բաց հարց։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular