ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաքվի եւ Երեւանի խաղաղության պայմանագիրը պետք է հենվի երկարաժամկետ, կայուն որոշման վրա. ՌԴ ԱԳՆ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բաքվի եւ Երեւանի խաղաղության պայմանագիրը պետք է հենվի երկարաժամկետ, կայուն որոշման վրա, ընդ որում՝ ադրբեջանական եւ հայկական կողմերն իրենք պետք է որոշեն, թե ինչն է համապատասխանում իրենց բուն շահերին եւ ինչպես են մտադիր ապահովել կայուն խաղաղությունը, «ՌԻԱ Նովոստի»-ի հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

Պատասխանելով կողմերի միջեւ խաղաղության պայմանագրի պատրաստման մասին հարցին՝ նա նշել է, որ «հաշվի առնելով այդ հարցերի ծայրահեղ զգայունությունը, մենք չենք կարող մեկնաբանել բանակցային գործընթացի ընթացքը, որպեսզի չխանգարենք  դրա առաջմղմանը»։ «Բաքուն եւ Երեւանն իրենք պետք է որոշեն, թե ինչն է համապատասխանում իրենց բուն շահերին եւ ինչպես են մտադիր ապահովել կայուն եւ հուսալի խաղաղություն իրենց ժողովուրդների համար։ Ընդ որում՝ հասկանալի է, խաղաղության պայմանագիրը պետք է հենվի երկարաժամկետ, կայուն որոշումների վրա»,- ավելացրել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը։ Նա հիշեցրել է, որ «Ռուսաստանը համակողմանիորեն աջակցում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղ գործընթացին։ «2022թ. հոկտեմբերի 31-ին Սոչիում ղեկավարների ընդունած եռակողմ հայտարարության մեջ ընդգծվում է խաղաղության պայմանագրի կնքման ակտիվ պատրաստման կարեւորությունը տարածաշրջանում կայուն եւ երկարատեւ խաղաղության հասնելու նպատակով»,- ավելացրել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը։

Գալուզինը համոզված է, որ  «այդ համատեղ աշխատանքը պետք է դիտարկել 2020թ. նոյեմբերին Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների համաձայնեցրած եռակողմ պայմանավորվածությունների համալիրի իրականացման համատեքստում»։ «Դրանք ընկած են հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի հիմքում եւ ձեւավորում են Բաքվի եւ Երեւանի հաշտեցման «ճանապարհային քարտեզը»։ Այն ներառում է տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման եւ քաղաքացիական հասարակության գծով շփումների զարգացման քայլեր»,- նշել է նա։ Վերադառնալով խաղաղության պայմանագրի թեմային՝ նա նշել է, որ ռուսական կողմն օգնում է «կողմերին գտնել շփման կետեր, իրենց համար ընդունելի ձեւակերպումներ եւ փոխզիջումներ»։

Այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկու երկկողմ հանդիպում կունենա Ադրբեջանի եւ Հայաստանի գործընկերներ Իլհամ Ալիեւի եւ Նիկոլ Փաշինյանի հետ, այնուհետեւ սպասվում է եռակողմ հանդիպում։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular