Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաքվի եւ Երեւանի խաղաղության պայմանագիրը պետք է հենվի երկարաժամկետ, կայուն որոշման վրա. ՌԴ ԱԳՆ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բաքվի եւ Երեւանի խաղաղության պայմանագիրը պետք է հենվի երկարաժամկետ, կայուն որոշման վրա, ընդ որում՝ ադրբեջանական եւ հայկական կողմերն իրենք պետք է որոշեն, թե ինչն է համապատասխանում իրենց բուն շահերին եւ ինչպես են մտադիր ապահովել կայուն խաղաղությունը, «ՌԻԱ Նովոստի»-ի հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

Պատասխանելով կողմերի միջեւ խաղաղության պայմանագրի պատրաստման մասին հարցին՝ նա նշել է, որ «հաշվի առնելով այդ հարցերի ծայրահեղ զգայունությունը, մենք չենք կարող մեկնաբանել բանակցային գործընթացի ընթացքը, որպեսզի չխանգարենք  դրա առաջմղմանը»։ «Բաքուն եւ Երեւանն իրենք պետք է որոշեն, թե ինչն է համապատասխանում իրենց բուն շահերին եւ ինչպես են մտադիր ապահովել կայուն եւ հուսալի խաղաղություն իրենց ժողովուրդների համար։ Ընդ որում՝ հասկանալի է, խաղաղության պայմանագիրը պետք է հենվի երկարաժամկետ, կայուն որոշումների վրա»,- ավելացրել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը։ Նա հիշեցրել է, որ «Ռուսաստանը համակողմանիորեն աջակցում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղ գործընթացին։ «2022թ. հոկտեմբերի 31-ին Սոչիում ղեկավարների ընդունած եռակողմ հայտարարության մեջ ընդգծվում է խաղաղության պայմանագրի կնքման ակտիվ պատրաստման կարեւորությունը տարածաշրջանում կայուն եւ երկարատեւ խաղաղության հասնելու նպատակով»,- ավելացրել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը։

Գալուզինը համոզված է, որ  «այդ համատեղ աշխատանքը պետք է դիտարկել 2020թ. նոյեմբերին Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների համաձայնեցրած եռակողմ պայմանավորվածությունների համալիրի իրականացման համատեքստում»։ «Դրանք ընկած են հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի հիմքում եւ ձեւավորում են Բաքվի եւ Երեւանի հաշտեցման «ճանապարհային քարտեզը»։ Այն ներառում է տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման եւ քաղաքացիական հասարակության գծով շփումների զարգացման քայլեր»,- նշել է նա։ Վերադառնալով խաղաղության պայմանագրի թեմային՝ նա նշել է, որ ռուսական կողմն օգնում է «կողմերին գտնել շփման կետեր, իրենց համար ընդունելի ձեւակերպումներ եւ փոխզիջումներ»։

Այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկու երկկողմ հանդիպում կունենա Ադրբեջանի եւ Հայաստանի գործընկերներ Իլհամ Ալիեւի եւ Նիկոլ Փաշինյանի հետ, այնուհետեւ սպասվում է եռակողմ հանդիպում։ 

Որոշ օրենքներում կկատարվեն փոփոխություններ. ի՞նչ առնչություն կա Միջազգային քրեական դատարանի հետ. «Փաստ»Անկում տարադրամի շուկայումԱրդյո՞ք Եվրոպայում այդքան կույր են, խուլ ու համր. «Փաստ»«Ինչ-որ մեծ նախագիծ իրենք կա՛մ գլուխ չեն բերի, կա՛մ գլուխ կբերեն այն ձևով, որ կստեղծվի պայթյունավտանգ իրավիճակ». «Փաստ»Ամեն ինչ չափ ու սահման ունի. մի՛ փորձեք առնվազն ինքներդ ձեզ խաբել. «Փաստ»Այ թե նաև ինչի համար էին խլում ՀԷՑ-ը. «Փաստ»Մասսովկան լրացրել են տարեց պատգամավորները․ «Հրապարակ» Ի՞նչ աղմուկ է «Արարատ 73» ֆիլմի շուրջ. «Ժողովուրդ» Նախագահը ներողություն կխնդրի՞. «Փաստ»Ինչպես են թույլ տվել ԲԿ-ում պատարագ մատուցել. «Հրապարակ» Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր. «Ժողովուրդ» Կասկածելի «հետազոտություններն» ու նմուշառումները Հայաստանում շարունակվում են. իսկ ի՞նչ են անում համապատասխան մարմինները. «Փաստ»Հները չկառուցած՝ նոր խոստումեր են տալու. «Հրապարակ» Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են. «Ժողովուրդ» Անհավասար պայմաններ տելեկոմների համար. վճարահաշվարկային ընկերությունները էապես բարձր միջնորդավճարներ են պահանջում. «Փաստ»Հայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ․ Ժաննա ԱնդրեասյանՀայաստանում վարակներ են շրջանառվում․ ՀՎԿԱԿ-ը զգուշացնում էԻրանում չորս օտարերկրացիներ են ձերբակալվել անկարգություններին մասնակցելու համարԻնչպե՞ս պաշտպանենք մեր մեսենջերները հաքերներից. խորհուրդներ՝ Սամվել Մարտիրոսյանից Դոլարի փոխարժեքը աճել է. եվրոն էժանացել է2026 թվականի մարտի 1-ին կանցկացվի «Անգլերեն» առարկայի նոր քննություն Էլինա Ավանեսյանը հաղթել է ճապոնացի Մոյուկա Ուչիջիմային Տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով«Նոր-Զովք» սուպերմարկետի անվտանգության պետը և անվտանգության աշխատակիցը ծեծել են 19-ամյա բանվորին Դոլարի փոխարժեքը աճել է. եվրոն էժանացել էՀայտնի է փետրվար ամսվա կենսաթոշակների վճարման օրը Ֆրանսիան կոչ է արել Իրանին զիջումների գնալ Արծաթը 13%-ով էժանացել է՝ ուրբաթ օրվա ռեկորդային անկումից հետո Փաշինյանի միակ նպատակը եպիսկոպոսաց ժողովը խափանելն է Նախիջևանի Սահմանադրության նախաբանում փոփոխություն կկատարվի․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Իշխանությունն արագացնում է Սահմանադրության մշակումը Նորատուսում կրքերը չեն հանդարտվում, ծեծկռտուքից հետո 3 քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոց, պայքարում են նրանց կյանքի համար​Ուրմիա լիճը պետք է վերականգնվի ցանկացած գնով․ Իրանի առաջին փոխնախագահ Հունիսի 1-ից «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցի մուտքը կդառնա վճարովիՍուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության նվազեցում՝ ՀՀ-ումՀայաստանի 5 ներկայացուցիչ կմասնակցի Ձմեռային 25-րդ օլիմպիական խաղերին Ի՞նչ է կատարվել երեկ ավտոմրցաշարի ժամանակ․ մահացածը Վարդենիսից էրՍեւ Օհանյանի «Մեղավորներ» ֆիլմը «Գրեմմի» մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է երկու մրցանակի Ողբերգական դեպք՝ Մուրացան ԲԿ-ում․ 2 տարեկան երեխա է մահացելԱՄՆ-ը պարտադրում է իր մոդուլային ատոմակայանը Դատարանը մերժել է Շահրամանյանի հայցն ընդդեմ Նժդեհ Հովսեփյանի և ԿԳՄՍ նախարարության Վթար՝ ԿոտայքումԾանոթ ու միաժամանակ անհայտ … Ռուֆֆինո գինիԻրանում գրավի դիմաց ազատ է արձակել «մաhապատժի դատապարտված» մի ցուցարար Կրակnցներ՝ Երևանում․ տղամարդ է հոսպիտալացվել«Պատգամավորը հայ ազգի պառակտումը անընդունելի է համարել» Վթար է․ խոշոր ջրանջատումներ կլինենՈվքեր են Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները «Մեր ձևովը»՝ այլընտրանք խոսքից դուրս. երբ ծրագիրն առաջ է անցնում քաղաքականությունից Եկեղեցին որպես թիրախ. երբ իշխանությունը պատերազմ է հայտարարում սեփական ժողովրդի հենասյուներին
Ամենադիտված