ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան շարունակում է սպառնալիքներ տեղալ Հայաստանի հասցեին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նախօրեին Անթալիայում Թուրքիա ժամանած Ադրբեջանի պատվիրակության լրագրողների հետ զրույցում Թուրքիայի արգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն կրկին անդրադարձել է Երևանում մեկ ամիս առաջ տեղադրված Նեմեսիսի արձանին, հայտարարել, թե հույս ունեն, որ Հայաստանը կուղղի իր ձևակերպմամբ սխալը, հակառակ դեպքում սպառնացել է նոր միջոցներ ձեռնարկել։ «Հայաստանում՝ Երևանում անցյալում մեր ադրբեջանցի եղբայարների օսմանյան շրջանի մեր զինվորներին և դիվանագետներին, նահատակած ահաբեկիչների համար արձանի կանգնեցնումն անընդունելի քայլ էր, մենք էլ որոշ միջոցներ ձեռնարկեցինք, փակեցինք մեր օդային սահմանը երրորդ երկրներ գնացող ինքնաթիռների համար»,- ասել է Չավուշօղլուն, նա նաև հայտարարել է, թե Թուրքիան շարունակելու է աջակցել Ադրբեջանին բոլոր հնարավոր մեթոդներով։

Երևանի Օղակաձև զբոսայգում Նեմեսիս գործողության հեղինակներին նվիրված հուշակոթող աղբյուրը բացվել էր ապրիլի 25-ին, արձանը հավերժացնում է 1915 թվականին Հայոց ցեղասպանություն իրականացրած երիտթուրք պարագլուխներից և 1918 թվականին Բաքվում հայերի ջարդերի կազմակերպիչներից վրեժ լուծած հայորդիների հիշատակը։ Պաշտոնական Անկարայի և Բաքվի դատապարտումներից հետո, Նիկոլ Փաշինյանը սկսել էր արդարանալ, ավելին՝ Երևանի քաղաքապետարանին մեղադրել Նեմեսիս գործողության հուշարձան տեղադրելու համար։

Փաշինյանական իշխանությունից տարանջատվելու քայլեր անող Ավինյանը, ինչպես շաբաթներ առաջ, այնպես էլ երեկ, կրկին անդրադարձել է հուշարձանի շուրջ բարձրացրած աղմուկին, հայտարարել, թե Նեմեսիսի արձանը որևէ երկրի, կամ ժողովրդի դեմ չէ, դա մեր ազգային արժանապատվության հուշարձանն է։ Եվ մինչ Թուրքիան շարունակում է Հայաստանին սպառնալիքներ տեղալ և նորանոր նախապայմաններ առաջադրել, նույնիսկ թուրքական կողմի այս հայտարարությունները փաշինյանական իշխանությունը փորձում է օգտագործել ներքաղաքական իրավիճակում դիվիդենտներ հավաքելու և սեփական թեկնածուի վարկանիշը ավելացնելու համար։ 

Նունե Անանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular