ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Փորձագետ. Ղարաբաղում էթնիկ զտումը սև բիծ կլինի Ռուսաստանի համար»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Iarex.ru-ն-ն գրում է, որ եթե ​​Հայաստանը ճանաչի Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք, Ռուսաստանի դերը որպես Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության երաշխավոր, կմեծանա։ Iarex.ru-ին նման կարծիք է հայտնել  ռազմաքաղաքական հարցերով փորձագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Միխայիլ Ալեքսանդրովը։

Փորձագետը նշել է, որ եռակողմ համաձայնագրի ստորագրմամբ Ռուսաստանը ստանձնել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանի գործառույթը, և այժմ դա է նրա առաքելությունը։ Ուստի որոշ ռուս քաղաքական գործիչների հայտարարությունները, թե Հայաստանը լքել է Լեռնային Ղարաբաղը և նրա պաշտպանությունը, անհիմն են թվում։
«Որոշ քաղաքական գործիչներ Հայաստանին դրդում են լինել պաշտպան, թեև Ռուսաստանն ինքն է կամավոր ստանձնել այդ գործառույթը։ Հասկանալի է, որ երբ եռակողմ համաձայնագիրը ստորագրվեց, ուկրաինական հակամարտություն չկար, և Ռուսաստանը կարող էր որոշակի ուժային ազդեցություն ունենալ Ադրբեջանի վրա։ Հիմա Ռուսաստանը չի ցանկանում դա անել։ Նա կարծում է, որ առաջնայինը Ուկրաինայի հակամարտությունն է։ Միաժամանակ, Ռուսաստանն ունի բավականաչափ լծակներ ազդելու Ադրբեջանի վրա։ Գործնական առումով որևէ բան անելու չցանկանալը հանգեցնում է նրան, որ Ղարաբաղի հայ բնակչության էթնիկ զտման հավանականությունը բազմապատկվում է, և եթե դա տեղի ունենա, ապա դա սև բիծ կլինի Ռուսաստանի համար, որը ստանձնել է հայերի անվտանգության երաշխավորի դերը»,- ասել է Ալեքսանդրովը։

Փորձագետի կարծիքով Ռուսաստանը պետք է փոխի իր քաղաքականությունը և ավելի կոշտ գործի Ադրբեջանի դեմ։ Դա նշանակում է Բաքվից պահանջել եռակողմ համաձայնագրի ամբողջական կատարում, ապաշրջափակել Լաչինի միջանցքը, դադարեցնել շփման գծում անընդհատ տեղի ունեցող ագրեսիվ գործողությունները և հրաժարվել տարածքները քայլ առ քայլ կլանելու մարտավարությունից, հստակեցրել է Միխայիլ Ալեքսանդրովը։

Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը  հայտարարել է, որ Երևանը պատրաստ է ճանաչել Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, բայց միևնույն ժամանակ պետք է երաշխավորի նրա տարածքում ապրող հայ բնակչության անվտանգությունը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular