ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախում ներքաղաքական իրավիճակը գնալով սրվում է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արցախում ներքաղաքական իրավիճակը գնալով սրվում է, իսկ Արցախի գործող իշխանությունների սկզբունքային մոտեցումները որևէ մեկը չի կարողանում հասկանալ։ Արցախի մեր իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ նույնիսկ Արայիկ Հարույթունյանի աշխատակազմում չեն հասկանում, թե ինչով է զբաղված նա և ներքաղաքական սրվող պայքարում ու՞մ կողմից է՝ Ռուբեն Վարդանյանի, որը տևական ժամանակ ապացուցել է իր հայրենասիրությունը և այժմ էլ լայն ճակատ է ստեղծել Արցախի փրկության համար, թե Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախ գործուղղված Սամվել Բաբայանի, ով շանտաժով փորձում է իր ձեռքը գցել Արցախի պետնախարարի պաշտոնը, նաև վերցնել բոլոր ուժային մարմինները, ինչից հետո իսկական տերոր սկսելու արցախի կարող ուժերի դեմ։

Տարակուսելին այս ամենում Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի վարքն է։ Վերջինս, որ տևական ժամանակ փորձում էր խաղաղության «աղավնու» դերում հանդես գալ, օրեր առաջ մի տարօրինակ հայտարարություն է արել Արայիկ Հարությունյանին կոչ անելով վերականգնել պաշտպանության կոմիտեն, իսկ դրա չհաջողելու դեպքում հրաժարական տալ և հանրաքվե անցկացնել։

Շատերն այս ելույթից հետո կարծում են, որ Թովմասյանը լիովին անցել է Սամվել Բաբայանի կողմը և փորձում են նրա միջոցով դուրս գալ Նիկոլ Փաշինյանի վրա, որպեսզի իշխանությունը Սամվել Բաբայանին փոխանցելուց հետո գոնե պահպանի Արցախի Ազգային ժողովի նախագահի իր պաշտոնն ու արտոնությունները։

Արայիկ Հարությունյանը մեր տեղեկություններով՝ դեռևս չի կողմնորոշվել, թե ինչպես է վարվելու, նրա նկատմամբ ճնշումը չափազանց բարձր է թե՛ Հայաստանի գործող վարչախմբի , թե՛ ադրբեջանի և թե՛ մյուս կողմից էլ Ռուսաստանի կողմից և Հարությունյանը, ըստ մեր տեղեկությունների, մտադիր է հանրաքվե հրավիրել, դնել իր վստահության հարցը, որից հետո պարզ կլինի՝ կկարողանա արդյոք շարունակել իր պաշտոնավարումը, թե ստիպված կլինի Սամվել Բաբայանին նշանակել պետնախարար։

Ամեն դեպքում նույնիսկ այս հեռանկարը չափազանց ծանր հետևանքներ է ունենալու։ Օրեր առաջ դեռ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը զգուշացրել էր, որ Արցախում իշխանությունը չի կարող նույնիսկ մեկ օր ընկած լինել գետնին, դրանից օգտվելու է Ադրբեջանը։

Գևորգ Անտոնյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular