ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի և նրա ընտանիքի ցինիզմն այլևս անտանելի է դառնում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Փաշինյանի և նրա ընտանիքի ցինիզմն այլևս անտանելի է դառնում։ Մինչ գործող իշխանությունները և նրանց սպասարկուները փորձում են հանրությանը համոզել, թե զոհված զինծառայողների ծնողները առևանգել են վարչապետի սիրասուն և խղճուկ զավակին, ինքը Աշոտ Փաշինյանը իր ցինիկ և լկտի պահվածքով ապացուցում է, որ իրականում «հատուկ» գործողություն է իրականացվել վարչակազմի կողմից՝ ընդդեմ «Որդիների կանչ» կազմակերպության։

Ձերբակալված Գայանե Հակոբյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանը երեկ հայտարարել է, թե առերեսման ժամանակ Աշոտ Փաշինյանը հանգամանալից պատրաստված է ներկայացել հանդիպմանը։ Անգամ կանխատեսել և հաշվառել է զոհված զինծառայողի մոր պաշտպանի կողմից տրվող բոլոր հարցերը։ «Օրինակ, երբ պաշտպանական կողմը հարց ուղղեց, թե մինչև Ծերեթելիի «Երևան Սիթի» հասնելը չկային արդյոք այլ լուսացույցներ, պարոն Փաշինյանը հայտարարեց, թե ես կարող եմ պատասխանել նաև հաջորդ հարցին, որ թեպետ լուսացույցներ եղել են, բայց կանաչ է եղել, հետևաբար չէր կարող իջնել։ Այ այդպես պատրաստված էր եկել առերեսման»,- ասել է պաշտպանը։

Նա նաև ընդգծել է, թե Աշոտ Փաշինյանը զոհված զինծառայողի մոր հետ առերեսման էր եկել Նիկոլ Փաշինյանի դիմանկարով վերնաշապիկով՝ վրան գրված Նիկոլ 100%։ Այս կերպ ապացուցվեց, որ լիովին անտեղի և անհեթեթ են այն պնդումները, թե Փաշինյանի որդին խնդիրներ ունի իր ընտանիքի հետ և չի կիսում իր ընտանիքի դավաճանական հայացքները։

Ըստ էության, ի դեմս փաշինյանների ընտանիքի, գործ ունենք չափազանց ցինիկ և լկտի մի «խմբավորման» հետ, որի ամբողջ նպատակը իշխանությունը սեփական ձեռքերում պահելն է, և Նիկոլ Փաշինյանը չի խորշում սեփական զավակներին իր նեղ անձնական շահերի համար օգտագործելուց։

Ի դեպ, Գայանե Հակոբյանի կալանքի հարցով որոշումը դատարանը կայացնելու է այսօր։ Թեև շատ ավելի տրամաբանական կլինի, որ հենց երեկ կայացներ։ Փորձում են այս կերպ ևս մեկ օր ձգձգելով՝ հունից հանել թե՛ զոհված զինծառայողի մորը, թե՛ «Որդիների կանչ» կազմակերպությանը, նրանց մղել չմտածված քայլերի, այդկերպ հնարավորություն ունենալով ձերբակալել շատերին և կոտրել կազմակերպության մեջքը։

Նունե Պապյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular