ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փոխադարձ խայթոցներ Լավրով-Միրզոյան հանդիպմանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մոսկվայում երեկ կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը, դրանից առաջ էլ Սերգեյ Լավրովը առանձին հանդիպում է ունեցել Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ։

Թեև պաշտոնապես նշվում է, որ հանդիպումներն անցել են կառուցողական հունով, Երևանն ու Բաքուն մոտ են տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում վերջնական համաձայնությանը, ըստ էության բոլոր այս հանդիպումներն անցել են բավականին կծու տոնայնության մեջ։

Ռուսաստանի արտգործնախարարը պարզ և հստակ Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը նախազգուշացում է արել Հայաստանին։ «Ռուսաստանը պատմական դեր ունի այս տարածաշրջանում և լուրջ շահեր, վստահ եմ որ մեր դաշնակիցները հասկանում են դա»,- ասել է Լավրովը Արարատ Միրզոյանի հետ փակ հանդիպումից առաջ։

Ըստ էության Լավրովի այս նախազգուշացումը նշանակում էր, որ Ռուսատանը բնավ մտադիր չէ լքել Հարավային Կովկասի տարածաշրջանը և ամեն գնով պաշտպանելու է իր շահերը։ Որքան էլ տարօրինակ է Արարատ Միրզոյանը բոլորովին էլ տակ չի մնացել և փոխադարձ խայթոցներով պատասխանել է Սերգեյ Լավրովին։ «Գետնի վրա իրավիճակն այլ է, բանակցություններին զուգահեռ մենք պարբերաբար տեսնում ենք իրավիճակի սրում Ադրբեջանի կողմից, տեսնում ենք ներխուժում Հայաստանի ինքնիշխան տարածք, տեսնում ենք նոյեմբերի 9-ի հայտարարության կոպիտ խախտումներ, դրա վերջին օրինակը սահմանային անցակետ տեղադրելու փորձն է Լաչինի միջանցքում, թեև նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ շատ հստակ ամրագրված է այս միջանցքի գործունեության ռեժիմը։ Այն պետք է մնար ռուս խաղաղապահների հսկողության տակ, ցավոք այժմ հնարավոր չէ արձանագրել, որ Ռուսաստանը վերահսկում է Լաչինի միջանցքը»,- ասել է Հայաստանի արտգործնախարարը։

Հենց Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարարի դեմքին նետելով այս արձանագրումը՝ Միրզոյանը փաստացի Ռուսաստանին ձեռնոց է նետում։ Ի դեպ, եթե նախկինում Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումներն ավարտվում էին սովորաբար Արարատ Միրզոյանի կմկմոցներով, ապա այս դեպքում գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ Միրզոյանը, թերևս արևմտյան հովանավորների աջակցությամբ, այլևս կարողանում է խայթել ռուսական կողմին։ Թե ի՞նչ հետևանքներ կունենա այս ամենը Հայաստանի և ղարաբաղյան հակամարտության գործընթացի վրա, դեռևս վաղ է ասել։

Տաթևիկ Ղազարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular