ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«ՌԴ Դաշնային խորհրդում գովել են Փաշինյանին, ով համաձայնել է հանդիպել Ալիևի հետ Մոսկվայում»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

News.ru–ն գրում է, որ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը NEWS.ru-ի հետ զրույցում բարձր է գնահատել մայիսի 25-ին Մոսկվայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպելու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը։ Սենատորի խոսքով այդ քայլը ցույց է տալիս, որ ԵՄ առաքելությունը Հայաստանում, ամենայն հավանականությամբ, իրեն չի արդարացրել։

«Լավ է, որ Հայաստանի ղեկավարությունը հասկանում է, որ առանց Ռուսաստանի միջնորդության Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման հարցը դժվար թե լուծվի։ Սա խոսում է այն մասին, որ ԵՄ առաքելությունը Հայաստանում, ամենայն հավանականությամբ, չի արդարացրել իրեն»,- ասել է Ջաբարովը։

Նա հավելել է, որ Մոսկվան հասկանում է, որ նախորդ բրյուսելյան հանդիպմանը Հայաստանին «շատ բան են խոստացել», այդ թվում Ֆրանսիայից։ Ջաբարովն ընդգծել է, որ «տարածաշրջանում խաղաղության պահպանման հարցում Ռուսաստանը որոշակի պատասխանատվություն է կրում, կարելի է ասել զգալի պատասխանատվություն»։

«Ուստի հիանալի է, որ Մոսկվայում եռակողմ հանդիպում է լինելու։ Եվ դա խորհրդանշական է: Իսկ այն թե ինչ կլինի այնտեղ՝ միայն պետությունների ղեկավարները գիտեն»,- ընդգծել է սենատորը։

Ավելի վաղ Փաշինյանը հայտնել էր, որ մայիսի 25-ին Մոսկվայում տեղի կունենա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը։ Նա մանրամասնել է, որ ռուսական կողմից համապատասխան առաջարկ է ստացվել, և Երևանն այն ընդունել է։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular