ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ ՀՀ երեք նախագահները Սումգայիթի հարցը երբեք չեն բարձրացրել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1988 թվականի փետրվարի 27-29 Սումգայիթ քաղաքում տեղի ունեցան հայերի զանգվածային սպանություններ և ջարդ:

Հայ ազգի դեմ իրականացրած այս հանցագործության նպատակն էր կանխել Արցախյան շարժումը, հայերին ահաբեկելով նոր արյունահեղ գործողությունների հեռանկարով՝ կանխել Արցախյան ազատագրական պայքարի տարածումը։ Եղեռնագործության նախօրեին Խորհրդային Ադրբեջանի կուսակցական գործիչ Է.Ասադովը սպառնացել է հայերի նկատմամբ հաշվեհարդար տեսնելու նպատակով բազմահազար ադրբեջանցիների արշավ կազմակերպել դեպի ԼՂԻՄ:

Փետրվարի 26-ին՝ դեպքերից մեկ օր առաջ, Միխայիլ Գորբաչովը հայ մտավորականների հետ հանդիպման ժամանակ «մտավախություն» էր հայտնել Բաքվում ապրող ավելի քան 200.000 հայերի անվտանգության ապահովման շուրջ՝ այն ուղղակիորեն կապելով ԼՂԻՄ-ը Հայաստանի ԽՍՀ-ին վերամիավորվելու արցախահայության պահանջի հետ։ Սումգայիթում կրքերը բորբոքելու համար օգտագործվել են ստահոդ լուրեր. իբր Հայաստանում զանգվածաբար սպանում են ադրբեջանցիներին, թալանում նրանց ունեցվածքը և այլն։ Մասնավորապես սադրիչ ազդեցություն է ունեցել ԽՍՀՄ գլխավոր դատախազ Կատուսևի հեռուստատեսային ելույթի ժամանակ հրապարակված Ասկերանի դեպքերի ընթացքում երկու ադրբեջանցիների սպանության մասին տեղեկությունը։

Ոճրագործությունը ծրագրավորված է եղել նախօրոք։ Այդ են վկայում ջարդարարների մոտ հայերի բնակարանների ցուցակների առկայությունը, նախապես մշակված սցենարը և դերերի բաժանումը (սպանություն և ջարդեր իականացնողներ, թալանողներ, ունեցվածք ոչնչացնողներ, հանցագործության հետքերը վերացնողներ), ոճիրն իրականացնելու համար արտադրամասերում մետաղաձողերի և այլ գործիքների պատրաստումը, թմրանյութերի և ոգելից խմիչքի բաժանումը։ Բացի այդ, անջատված է եղել հայերի հեռախոսային կապը, միտումնավոր չեն գործել ՆԳ և շտապ օգնության ծառայությունները, հայերի տեղերը բացահայտելու համար գործի է դրվել պայմանական և ազդանշանային համակարգ և այլն։

«Կատարվածը 1915 թվականից որդեգրած ցեղասպանական քաղաքականությունն է, ունի նույն ձեռագիրը: Ես Գանձակից եմ, և ցավոք, սումգայիթյան դեպքերի օրերին նույնը կատարվեց նաև այնտեղ: Անջատեցին հոսանքը, հեռախոսը, որպեսզի արտաքին աշխարհի հետ կապ չունենանք ու 15.000 հոգի անսպասելի հարձակվեց մեր քաղաքի վրա, իսկ, թե ինչ կատարվեց, ուղղակի չեմ կարող ասել: Մենք՝ հայերս, համախմբված էինք և կարողացանք ինքնապաշտպանություն կազմակերպել: Ասեմ, որ ես աշխատում էի դպրոցում, ունենինք դահլիճ, որտեղ ամեն օր Ներքին գործերի նախարարը գալիս ու հակահայկական ժողովներ էր անցկացնում:

Մեզ ստիպում էին դիմում գրել Գորբաչովին՝ այն մասին, որ մենք չենք ցանկանում, որպեսզի լուծվի Արցախի հարցը: Ես երբեք չեմ մոռանա դրանց նախարարի՝ ժողովին ասված 2 լկտի արտահայտությունը, որն է՝ «Մենք մեր գեղեցկուհի Ղարաբաղը հայերին չենք տա» և երկրորդը՝ «Ադրբեջանը եղբայրության ակվարիում է»: Ակվարիում, որտեղ խեղդում են մարդկանց՝ հայ լինելու համար, նրա համար, որ ստեղծել են Ադրբեջանը՝ մշակույթի, արդյունաբերության զարգացման տեսակետից»,-հիշում է «Ահազանգ» ՀԿ գործադիր տնօրեն Ջուլիետա Երեմյանցը:

«Ցավոք, այս տարիների ընթացքում հայկական կողմը Սումգայիթի վերաբերյալ հարցը միջազգային ատյաններում չի բարձրացրել: Ե՛վ Լևոն Տեր-Պետրոսյանը, և՛ Ռոբերտ Քոչարյանը, և՛ Սերժ Սարգսյանը ոչ մի անգամ Սումգայիթի հարցը չեն բարձրացրել: Տարօրինակ ու անբացատրելի երևույթ է: Չգիտես՝ վախեցա՞ծ են, ի՞նչ են...Արցախյան հարցի լուծման ճանապարհին Սումգայիթը կարող  էր լինել լուծման գլխավոր բանալին»,-կարծում է Սումգայիթում զոհվածների հարազատների վստահված անձ, «Сумгаит… Геноцид… Гласность?» գրքի համահեղինակ, հրապարակախոս, արցախյան շարժման ակտիվիստ, առաջին շաբաթվա միտինգների կազմակերպիչներից Հրայր Ուլուբաբյանը:

Անի Կարապետյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular