ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵՄ-ն համարում է, որ Ալիևն ու Փաշինյանը համաձայնության են եկել խաղաղության հարցում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ng.ru-ն գրում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի բանակցությունները կշարունակվեն Քիշնևում հունիսի 1-ին։ Նաև Մայիսի 14-ին Բրյուսելում կայացած բանակցություններին մասնակցած Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտնել է, որ Ալիևին և Փաշինյանին հրավիրում է բանակցությունների Իսպանիայի Գրանադա քաղաքում, որտեղ հոկտեմբերին կայանալու է Եվրոպական քաղաքական հանրության գագաթնաժողովը։ Այսպիսով, հավանաբար, առնվազն մինչև հոկտեմբեր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր չի ստորագրվի։

Արևմտյան քաղաքական գործիչները բավականին բարձր են գնահատում Բրյուսելում Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։ Մասնավորապես, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով խորհրդական Խավիեր Կոլոմինան ասել է, որ Ալիև-Փաշինյան հինգերորդ հանդիպումը հուսադրող է ստացվել։ «ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը»,- ասել է Կոլոմինան։

Հիմնական բանը, ինչի շուրջ Ալիևն ու Փաշինյանը կարողացել են պայմանավորվել, դա, ինչպես Շառլ Միշելն է ասել, իրենց երկրների փաստացի փոխճանաչումն է այն սահմաններում, որոնք նրանք ունեին Խորհրդային Միությունում։ «Սահմանի վերջնական սահմանազատումը կհամաձայնեցվի բանակցությունների ընթացքում»,- ասել է Եվրոպական խորհրդի ղեկավարը։

Նրա խոսքով, անհրաժեշտ է պահպանել ձեռք բերված տեմպը Բաքվի և Երևանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար։ «Ալիևն ու Փաշինյանը պայմանավորվել են վերսկսել երկկողմ հանդիպումները սահմանային հարցերի շուրջ», - ասել է Շառլ Միշելը, ընդգծելով, որ կողմերը իրական առաջընթաց են գրանցել տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման հարցում։

«Այդ հարցում դիրքորոշումները շատ մոտ են միմյանց։ Մասնավորապես Նախիջեւանի հետ և նրա միջով երկաթուղային հաղորդակցության վերականգնման հետ կապված։ Համապատասխան թիմերին հանձնարարվել է վերջնական տեսքի բերել համաձայնագիրը երկաթուղային կապի բացման, կոնկրետ ժամանակացույցով անհրաժեշտ շինարարական աշխատանքների իրականացման համատեքստում։ Նրանք նաև համաձայնել են ստանալ Համաշխարհային մաքսային կազմակերպության աջակցությունն այդ աշխատանքն իրականացնելու համար», - ասել է Շառլ Միշելը:

Նա նաև ընդգծել է, որ ԵՄ-ն գաղտնի ծրագրեր չունի, և միակ նպատակն է օգնել Հայաստանին և Ադրբեջանին հասնել արդար խաղաղության։ «Կարծում եմ, որ կարևոր է զերծ մնալ թշնամական հռետորաբանությունից, գործել ազնվությամբ և առաջնորդություն ցուցաբերել փոխադարձ ընդունելի լուծումների հասնելու համար», - ասվում է Միշելի պաշտոնական հայտարարության մեջ: Փաստաթղթում ասվում է, որ Ալիևի և Փաշինյանի հաջորդ հանդիպումը տեղի կունենա հունիսի 1-ին Քիշնևում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությամբ, իսկ հոկտեմբերին Գրանադայում։

Սակայն Միշելի լավատեսական գնահատականները չեն համապատասխանում հայ-ադրբեջանական սահմանագոտում տիրող ծանր իրավիճակին։ Այժմ Գեղարքունիքի մարզում համեմատաբար հանգիստ է, սակայն օրեր առաջ կողմերը ականանետերից կրակել են միմյանց վրա։ Ըստ որոշ տեղեկությունների նաև օգտագործվել են անօդաչու սարքեր։ Երկու կողմերն էլ հայտնել են մի քանի զինծառայողների վիրավորումների և մահվան դեպքերի մասին։ Հայկական կողմից տեղական աղբյուրների փոխանցմամբ ներկայումս կրակոցներ չկան, սակայն ամբողջությամբ զգացվում է լարվածություն։

Բաքուն դեռ չի մեկնաբանել Բրյուսելում Ալիևի և Փաշինյանի բանակցությունները։ Այնտեղ կարծես թե ավելի զբաղված են Թուրքիայի նախագահական ընտրություններով։

Իսկ Երևանում Փաշինյանին հերթական անգամ մեղադրել են ազգային շահերը դավաճանելու մեջ։ Ընդդիմությունը պնդում է, որ ճանաչելով Ադրբեջանը նախկին Ադրբեջանական ԽՍՀ սահմաններով Փաշինյանը Լեռնային Ղարաբաղն անվանել է ադրբեջանական պետության մաս։ Հայաստանի Հանրապետական ​​կուսակցության (նախկին իշխող կուսակցության) ներկայացուցիչ Արմեն Աշոտյանը բրյուսելյան բանակցությունների արդյունքները հայկական կողմի համար ձախողված է համարել. «Փաշինյանը Հայաստանի անունից Լեռնային Ղարաբաղը ճանաչեց որպես Ադրբեջանի մաս։ Փաստորեն, Բրյուսելում նա հերթական անգամ հանձնեց Արցախը»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular