ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը չի կարողանում ապահովել նույնիսկ սեփական ընտանիքի անվտանգությունը, ուր մնաց...

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նիկոլ Փաշինյանը չի կարողանում ապահովել նույնիսկ սեփական ընտանիքի անվտանգությունը, ուր մնաց թե կարողանա ապահովել Հայաստանի Հանրապետության անվտանգությունը։ Երեկ երեկոյան սոցիալական ցանցերում բուռն քննարկում էր ընթանում վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանի հետ կատարվածի շուրջ։

Քննչական կոմիտեի, ոստիկանության, ինչպես նաև իշխանամետ մամուլի տեղեկություններով զոհված զինծառայողների հարազատների «Որդիների կանչ» կազմակերպության անդամները իբր փորձել են առևանգել Աշոտ Փաշինյանին։ Վերջինս էլ դուրս է նետվել մեքենայից, վրաերթի ենթարկվել մեկ այլ մեքենայի կողմից։ «Որդիների կանչ»-ը հերքում է տեղեկությունը, նույնիսկ տեսանյութ են հրապարակել, թե ինչպես է Աշոտ Փաշինյանը ինքնակամ գնում և նստում մեքենան՝ Եռաբլուր գնալու։ Դրանից հետո քննչական կոմիտեն հրապարակեց Աշոտ Փաշինյանի ցուցմունքներից մի հատված, որտեղ նա նշել է, թե ինքն է ինքնակամ նստել, սակայն հետո վախեցել է և դուրս է նետվել մեքենայից։

Չցանկանալով խախտել անմեղության կանխավարկածը՝ չենք ցանկանա անդրադառնալ գործի իրավական ընթացքին, ընթանում է քննություն, և թե՛ իշխանությունը իր իրավապահ մարմիններով, և թե՛ փաստաբանները մանրամասն ներկայացնում են կատարվածի վերաբերյալ իրենց դիրքորոշումները։

Աշոտ Փաշինյանի հետ կատարվածը կարելի է զուգահեռել մեկ այլ դեպքի՝ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի, դաշնակցական երիտասարդի դեմքին թքելու հետ։ Եթե, մի բանը, որ թույլատրված է Ալեն Սիմոնյանին, արգելվում է զոհված զինծառայողի ծնողներին, ավելին, նույն Փաշինյանը Ալեն Սիմոնյանի արարքը փորձում էր արդարացնել նրա «մարդ» լինելու հանգամանքով, իսկ զոհված զինծառայողների ծնողներն ավելի «մարդ» են, ավելի մեծ իրավունքներ ունեն և իշխանությունից պահանջելու իրավունք։ Մարդիկ 2,5 տարի անց չեն կարողանում արդարություն գտնել իրենց որդիների մահվան համար և Փաշինյանի ու նրա ընտանիքի վարքի պատճառով նրանց նկատմամբ ատելությունը գնալով աճում է։

Միևնույն ժամանակ տարակուսելի է, որ Փաշինյանի որդին «պատահաբար» հայտնվում է մի վայրում, որտեղ գտնվում են զոհված զինծառայողների ծնողները։ Ակամայից հարց է ծագում, արդյո՞ք Փաշինյանն ու իր ընտանիքը միակ զավակին օգտագործում են որպես խայծ՝ իրենց ընդդիմադիր տրամադրված զոհվածների հարազատներին սադրելու նպատակով։

Թերեզա Ալեքսանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular