Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը չի կարողանում ապահովել նույնիսկ սեփական ընտանիքի անվտանգությունը, ուր մնաց...

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նիկոլ Փաշինյանը չի կարողանում ապահովել նույնիսկ սեփական ընտանիքի անվտանգությունը, ուր մնաց թե կարողանա ապահովել Հայաստանի Հանրապետության անվտանգությունը։ Երեկ երեկոյան սոցիալական ցանցերում բուռն քննարկում էր ընթանում վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանի հետ կատարվածի շուրջ։

Քննչական կոմիտեի, ոստիկանության, ինչպես նաև իշխանամետ մամուլի տեղեկություններով զոհված զինծառայողների հարազատների «Որդիների կանչ» կազմակերպության անդամները իբր փորձել են առևանգել Աշոտ Փաշինյանին։ Վերջինս էլ դուրս է նետվել մեքենայից, վրաերթի ենթարկվել մեկ այլ մեքենայի կողմից։ «Որդիների կանչ»-ը հերքում է տեղեկությունը, նույնիսկ տեսանյութ են հրապարակել, թե ինչպես է Աշոտ Փաշինյանը ինքնակամ գնում և նստում մեքենան՝ Եռաբլուր գնալու։ Դրանից հետո քննչական կոմիտեն հրապարակեց Աշոտ Փաշինյանի ցուցմունքներից մի հատված, որտեղ նա նշել է, թե ինքն է ինքնակամ նստել, սակայն հետո վախեցել է և դուրս է նետվել մեքենայից։

Չցանկանալով խախտել անմեղության կանխավարկածը՝ չենք ցանկանա անդրադառնալ գործի իրավական ընթացքին, ընթանում է քննություն, և թե՛ իշխանությունը իր իրավապահ մարմիններով, և թե՛ փաստաբանները մանրամասն ներկայացնում են կատարվածի վերաբերյալ իրենց դիրքորոշումները։

Աշոտ Փաշինյանի հետ կատարվածը կարելի է զուգահեռել մեկ այլ դեպքի՝ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի, դաշնակցական երիտասարդի դեմքին թքելու հետ։ Եթե, մի բանը, որ թույլատրված է Ալեն Սիմոնյանին, արգելվում է զոհված զինծառայողի ծնողներին, ավելին, նույն Փաշինյանը Ալեն Սիմոնյանի արարքը փորձում էր արդարացնել նրա «մարդ» լինելու հանգամանքով, իսկ զոհված զինծառայողների ծնողներն ավելի «մարդ» են, ավելի մեծ իրավունքներ ունեն և իշխանությունից պահանջելու իրավունք։ Մարդիկ 2,5 տարի անց չեն կարողանում արդարություն գտնել իրենց որդիների մահվան համար և Փաշինյանի ու նրա ընտանիքի վարքի պատճառով նրանց նկատմամբ ատելությունը գնալով աճում է։

Միևնույն ժամանակ տարակուսելի է, որ Փաշինյանի որդին «պատահաբար» հայտնվում է մի վայրում, որտեղ գտնվում են զոհված զինծառայողների ծնողները։ Ակամայից հարց է ծագում, արդյո՞ք Փաշինյանն ու իր ընտանիքը միակ զավակին օգտագործում են որպես խայծ՝ իրենց ընդդիմադիր տրամադրված զոհվածների հարազատներին սադրելու նպատակով։

Թերեզա Ալեքսանյան

Հայտնի է փետրվար ամսվա կենսաթոշակների վճարման օրը Ֆրանսիան կոչ է արել Իրանին զիջումների գնալ Արծաթը 13%-ով էժանացել է՝ ուրբաթ օրվա ռեկորդային անկումից հետո Փաշինյանի միակ նպատակը եպիսկոպոսաց ժողովը խափանելն է Նախիջևանի Սահմանադրության նախաբանում փոփոխություն կկատարվի․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Իշխանությունն արագացնում է Սահմանադրության մշակումը Նորատուսում կրքերը չեն հանդարտվում, ծեծկռտուքից հետո 3 քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոց, պայքարում են նրանց կյանքի համար​Ուրմիա լիճը պետք է վերականգնվի ցանկացած գնով․ Իրանի առաջին փոխնախագահ Հունիսի 1-ից «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցի մուտքը կդառնա վճարովիՍուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության նվազեցում՝ ՀՀ-ումՀայաստանի 5 ներկայացուցիչ կմասնակցի Ձմեռային 25-րդ օլիմպիական խաղերին Ի՞նչ է կատարվել երեկ ավտոմրցաշարի ժամանակ․ մահացածը Վարդենիսից էրՍեւ Օհանյանի «Մեղավորներ» ֆիլմը «Գրեմմի» մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է երկու մրցանակի Ողբերգական դեպք՝ Մուրացան ԲԿ-ում․ 2 տարեկան երեխա է մահացելԱՄՆ-ը պարտադրում է իր մոդուլային ատոմակայանը Դատարանը մերժել է Շահրամանյանի հայցն ընդդեմ Նժդեհ Հովսեփյանի և ԿԳՄՍ նախարարության Վթար՝ ԿոտայքումԾանոթ ու միաժամանակ անհայտ … Ռուֆֆինո գինիԻրանում գրավի դիմաց ազատ է արձակել «մաhապատժի դատապարտված» մի ցուցարար Կրակnցներ՝ Երևանում․ տղամարդ է հոսպիտալացվել«Պատգամավորը հայ ազգի պառակտումը անընդունելի է համարել» Վթար է․ խոշոր ջրանջատումներ կլինենՈվքեր են Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները «Մեր ձևովը»՝ այլընտրանք խոսքից դուրս. երբ ծրագիրն առաջ է անցնում քաղաքականությունից Եկեղեցին որպես թիրախ. երբ իշխանությունը պատերազմ է հայտարարում սեփական ժողովրդի հենասյուներին Հունաստանը պատերազմ է հայտարարել Թուրքիային. պատմության այս օրը (02 փետրվար)Պլանային անջատումներ՝ փետրվարի 2/3-ին Գավառի և Գորիսի տարածաշրջաններում բուք էBitcoin-ի գինը նվազել է 75,000 դոլարից ցածր Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօրՇիրակի մարզում «Scania» մակնիշի կցորդիչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտումՆրանք կարող են գործարք կնքել մեզ հետ առանց միջուկային զենքի, և նրանք պետք է դա անեն․ Թրամփը՝ Իրանի մասինԵվրոպան փորձել և շարունակում է փորձել սեպ խրել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև․ ԼավրովԵրկրպագելու եմ Նովակ Ջոկովիչին․ նա լեգենդ է․ Սպերցյանը՝ թենիսի Ավստրալիայի բաց առաջնության մասինՌուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել հացահատիկով բեռնված 25 վագոնMercedes‑Benz-ը թարմացրել է S‑Class-ը. ավելի շատ հզորություն, նոր էկրաններ եւ լուսավորվող խորհրդանշանԼուիզիանայում տոնական շքերթի ժամանակ հրաձգությունից վիրավորվել է 5 մարդ, այդ թվում՝ վեց տարեկան երեխաՕդրի Հեփբերնի կրծքազարդը վաճառվել է 425,000 դոլարով Հորոսկոպ. Ի՞նչ անել խավարման միջանցքի ժամանակ Իսակովի պողոտայում բшխվել են «Porsche Cayenne»-ը, «BYD»-ն ու «Opel»-ը. կան վիրավnրներ«Լիվերպուլը» հաղթեց «Նյուքասլին» Թեհրանի իշխանությունները ապաստարաններ են կազմակերպում Եվրամիությունում իշխանությունը «գրшվվել է խելագшրների ավազшկախմբի կողմից»․ Մեդվեդև Իրանի հարավում երկրաշարժ է տեղի ունեցել ԱՄՆ-ն մեծացրել է իր ռազմական ներկայությունը Իրանի ափերի մոտ Փետրվարին 3 նշանակալի աստղագիտական երևույթներ են սպասվում. Հայհիդրոմետի տնօրենը գրում է Պեսկովը թվարկել է «ռուսաֆոբների ճամբարի» հիմնական երկրները Զելենսկին չի բացառել Ուկրաինայի նախագահական ընտրություններին իր մասնակցությունը Ալկարասը հաղթեց Ջոկովիչին և նվաճեց Australian Open-ի տիտղոսը Տարադրամի փոխարժեքները փետրվարի 1-ին
Ամենադիտված