ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ստարոդուբցևը կարծում է, որ Բաքուն երես չի թեքի Անկարայից անգամ Երևանի հետ հաշտեցման պայմաններում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Sm.news-ը գրում է, որ Թուրքիայի հարցերով փորձագետ, սյունակագիր, բլոգեր Իվան Ստարոդուբցևը կարծում է, որ եթե Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը կարողանան կարգավորել հարաբերությունները երկու երկրների միջև, ապա Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը կնվազեցնի Թուրքիայի դերը Անդրկովկասում։

«Եթե համաձայնագիր ստորագրվի, բնականաբար, Թուրքիայի դերն այդ գործընթացում կնվազի։ Բայց չմոռանանք, ի վերջո, կա ևս մեկ բան, և դա Ադրբեջանի և Թուրքիայի միջև կնքված Շուշայի գործարքն է, որը նրանց դաշինքը վերածում է ռազմաքաղաքական միության։ Ուստի Ադրբեջանը միշտ իր կողքին է պահելու Թուրքիային, անկախ իրադարձությունների զարգացումից»,- ասել է Ստարոդուբցևը։

Դիտորդը ռազմաքաղաքական դաշտում երկու երկրների համագործակցությունը համարում է յուրօրինակ կայուն, արդիական ոչ միայն կարճաժամկետ, այլ նաև միջնաժամկետ հեռանկարում։

«Դա կլինի փոխադարձ: Բայց չմոռանանք, որ ժամանակին Թուրքիան հրաժարվեց հաշտվել Հայաստանի հետ հենց Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի պատճառով։ Ադրբեջանում ոչ ոք չի մոռացել թուրքերին: Ժամանակին Թուրքիային իր միջազգային դիրքի տեսակետից, ավելի ձեռնտու էր Հայաստանի հետ հաշտություն կնքել, բայց նրանք այլ ռազմավարական որոշում կայացրին։ Ուստի, նման իրավիճակում, երբ Թուրքիայի դերը կարծես թե անկում է ապրում, և նա «արդեն պետք չէ», Ադրբեջանը նրանից երես չի թեքելու»,- շեշտել է վերլուծաբանը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular