ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան մտնում է տուրբուլենտության երկշաբաթյա փուլ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Թուրքիայում երեկ կայացած խորհրդարանական ընտրությունները այդպես էլ երկրի նոր նախագահի անունը հայտնի չեն դարձրել, տեղի կունենա երկրորդ փուլ։

Ընտրությունների ահռելի մասնակցությունը՝ շուրջ 85 %, ինչպես նաև առանձին միջադեպերի, լայն ընտրակեղծիքների մասին տեղեկությունները վկայում են, որ Էրդողանը մեծապես փորձել է ընտրվել կեղծիքների միջոցով, ավելին ընտրատեղամասերը փակվելուց և հաշվարկներ սկսելուց կարճ ժամանակ հետո հայտարարեցին, թե Թուրքիայի գործող նախագահը շուրջ 60 % քվե է ստացել, իհարկե հաշվարկներին և ընդդիմության բողոքի գործողություններին զուգահեռ նրա տոկոսը սկսեց իջնել և արդեն կեսգիշերին մոտ նվազել էր 50%-ից։

Թերթիկների հաշվարկի արդյունքում, ընդդիմության առաջնորդ Քըլըչդարօղլուն ստացել է 45 տոկոս, 5,3% էլ ստացել է ազգայնական գործիչ Սինան Օղանը, և դեռևս հարց է, թե երկրորդ փուլում ում կգնան այս ձայները։ Նույնիսկ եթե Քըլըչդարօղլուն ընտրվի Թուրքիայի նախագահ, ապա լրջագույն խնդիրների է բախվելու, քանի որ Թուրքիայի 600 հոգանոց խորհրդարանում 322 պատգամավորները լինելու են Էրդողանի կողմնակիցները։

Առաջիկա 2 շաբաթները քաղաքական տուրբուլենտության և անորոշության փուլ են կանխորոշում Թուրքիայի համար։ Էրդողանը փորձելու է ամեն գնով պահպանել իր իշխանությունը, իսկ Քըլըչդարօղլուն, հատկապես Արևմուտքի աջակցութամբ, փորձելու է գահընկեց անել նրան և, հաշվի առնելով 2 կողմերի վճռականությունը, Թուրքիայում քաղաքական գործընթացները, շոշափելի ազդեցություն են ունենալու ոչ միայն այդ երկրի, այլ նաև ողջ տարածաշրջանի, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության վրա։

Մանե Անտոնյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular