ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սամվել Բաբայանը սրում է իրավիճակն Արցախում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը բացահայտ սպառնալիքներ է տեղում Արցախի իշխանությունների, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հասցեին, և պահանջում է իրեն հանձնել պետնախարարի պաշտոնը։

Բաբայանն այսօր հանրահավաք է հրավիրել, որտեղ էլ փորձել է ճնշման միջոցով հասնել իր պահանջների կատարմանը։ Նա նաև հարցազրույց է տվել և սպառնացել, որ համարժեք պատասխան կտա բոլոր այն պաշտոնյաներին, ուժային նախարարությունների ղեկավարներին, որոնք կփորձեն խափանել հանրահավաքը։ Նրա այս ձեռնարկը, ի դեպ, պատասխանն է օրեր առաջ Ռուբեն Վարդանյանի հրավիրած բազմահազարանոց հանրահավաքին։

Ստեփանակերտում Ռուբեն Վարդանյանը պնդել էր, որ բացառվում է Ադրբեջանի հետ ինտեգրման հնարավորությունը, իսկ Բաբայանը հանդես է գալիս Ադրբեջանի հետ առավել մեղմ դիրքորոշումներով, ընդհուպ՝ ադրբեջանցի գործարարներին Արցախ հրավիրելով, հանքավայրերի շահագործման հարցում Ադրբեջանի իշխանությունների հետ համագործակցելով։

Արցախում այսօր էլ համառ լուրեր են շրջանառվում, որ Նիկոլ Փաշինյանը հատուկ է Բաբայանին ուղարկել Ստեփանակերտ՝ իշխանությունը Արայիկ Հարությունյանից խլելու, Արցախն Ադրբեջանին փոխանցումը սահուն իրականացնելու համար։ Փաշինյանի ճնշմամբ Արցախի նախագահը մի անհեթեթ խորհրդատվական մարմին էր ստեղծել, որի ղեկավար էր նշանակել ՀՀ վարչախմբի հետ սերտ կապեր պահպանող Տիգրան Պետրոսյանին, իսկ Սամվել Բաբայանն էլ «մատյան գունդն» է, որը ապահովելու է արցախցիների ձեռքով Արցախը Ադրբեջանին փոխանցելը։ Դրանից հետո Փաշինյանը կհայտարարի, թե ինքը ոչինչ չէր կարող անել, որոշումը Ստեփանակերտինն է եղել։ 

Մանուկ Մխիթարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular