ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչու էր Փաշինյանը Մոսկվայում շքերթին ներկա, իսկ Ալիևը ոչ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Tsargrad.tv-ն գրում է, որ մայիսի 9-ին, ողջ աշխարհում նշվեց Հաղթանակի 78-րդ տարեդարձը։ ԱՊՀ երկրների բազմաթիվ առաջնորդներ ժամանել էին ի պատիվ նացիստական ​​զավթիչներից մարդկության ազատագրման մոսկովյան շքերթին: Ներկա էր նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Բայց Իլհամ Ալիևը չէր ժամանել, թեև, ինչպես հաղորդվել էր Վլադիմիր Պուտինի հրավերից հետո Ալեքսանդր Լուկաշենկոն էլ էր նրան խնդրել ներկա լինել։ Բայց Ադրբեջանի նախագահը հրաժարվել էր, ահա այսպիսի «բարեկամ երկիր»:

ԱՊՀ հարցերով Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը բացատրել է  Ալիևի Մոսկվայում Հաղթանակի շքերթին չմասնակցելը։ «ԱՊՀ-ի Ռուսաստանի դաշնակիցներից յուրաքանչյուրին հակառակորդը բառացիորեն առաջարկում է հակառուսական ճակատ ստեղծել, և Ադրբեջանն ավելի մոտ է նման որոշմանը, քան, ասենք, Ղազախստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը»,- ասել է Զատուլինը։

Պատգամավորը նաև կարծում է, որ Իլհամ Ալիևը, եթե անգամ Ռուսաստանն իսկապես ուզում է հակառակին հավատալ, վաղուց է մտել այլ ուժերի ուղեծիր։ Եվ խոսքը ոչ միայն Թուրքիայի մասին է, դա արդեն ակնհայտ է, այլ նաև Արևմուտքի։ Այդ իսկ պատճառով էլ Բաքուն գործողություններ է ձեռնարկում տարածաշրջանում իրավիճակն ապակայունացնելու համար, մասնավորապես, հակամարտություն է հրահրում Իրանի հետ։ Հակաիրանական սադրանքներն ավելի ու ավելի հաճախ են ի հայտ գալիս, և դա հիմնավոր պատճառներ ունի:

Փոխարենը Ալիևը ցանկանում է ստանալ «մեղքերի թողություն» Լեռնային Ղարաբաղում, կարծում է Կոնստանտին Զատուլինը։

Իսկ թե ինչու էր Փաշինյանը ժամանել Մոսկվա չնայած համակարգված իր հակառուսական հարձակումներին, պատգամավորը վստահ է, որ դա Հայաստանի վարչապետի խաղի տարր է։ Նման ժեստը, ինչպիսին է Ռուսաստան այցը, ըստ Փաշինյանի, կկարողանա փոխհատուցել Ռուսաստանի դեմ ուղղված իր նախկին օդիոզ հայտարարությունները, իր և Հայաստանի իշխանական պատգամավորների գործողությունները։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular