ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը հիմա էլ Սփյուռքին է մեղավոր կարգում. Լպիրշության նոր գագաթնակետ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

44-օրյա պատերազմի ընթացքում ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը ուղիղ եթերում հայտարարում էր, թե Սփյուռքում հայրենասիրության կաթսան եռում է, ավելին հայաստանցիներին էր մեղադրում ոչ բավարար հայրենասեր լինելու մեջ՝ որպես օրինակ բերելով Սփյուռքը։

Իրավիճակն այժմ արմատապես փոխվել է, սփյուռքահայերն էլ, ինչպես հայ զինվորականությունը և հասարակության այլ հայրենասեր շերտեր, Նիկոլ Փաշինյանի համար դարձել են 44-օրյա պատերազմում կրած պարտության մեղավորներ։ Ընդհանրապես Փաշինյանի ցինիզմն այլևս վաղուց սահմաններ չի ճանաչում և նա շարունակում է հոխորտալ, բոլորին մեղադրել, բոլորին մեղավոր կարգել, միայն թե կարողանա պահպանել սեփական իշխանությունը, ինչպես նաև լկտիաբար պատասխանի մարդկանց մեղադրանքներին։

Չեխիա կատարած նրա պաշտոնական այցը երեկ ամփոփվել է հայ համայնքի հետ հանդիպումով։ Ինչպես և սպասելի էր, հանդիպումը բոլորովին էլ հարթ չի անցել։ Համայնքի հավաքված ներկայացուցիչները Փաշինյանին պարզ և հստակ մեղադրել են 44-օրյա պատերազմում երկիրը պարտության տանելու, Արցախն էլ հանձնելու մեջ։ Ամոթի որևէ զգացում ունեցող մարդը նման մեղադրանքներից հետո գլուխը կախ կհեռանար, սակայն ոչ՝ Փաշինյանը։ Նա վաղուց ապացուցել է, որ որևէ ամոթ չի զգում իր արածի համար։ Ավելին չեխաբնակ հայ նկարչին՝ ծագումով Արցախից, Փաշինյանը հայտարարել է. «Հենց Դուք եք զիջում Արցախը, հողը Դուք եք հանձնել, որ հաղթանակած հողը թողել եք և եկել եք երջանիկ կյանքով ապրում եք Պրահայում։ Դուք ձեր հեռանալով այդ հողը հանձնել եք, որովհետև հողը Ձեզ համար է»,- հայտարարել է Փաշինյանը, իսկ երբ Սփյուռքում բնակվող նկարիչը վարչապետին հիշեցրել է, որ 250 հազար դոլարից ավել օգնություն է ուղարկել Հայաստանին, Փաշինյանը պարզապես պատասխանել է. «-Եվ ի՞նչ է տվել այդ 250 հազար դոլարը, մենք՝ պետությանը պետք է դադարենք վերաբերվել որպես որբանոցի, 250 հազարով օգնել եք, պետությանը պետք է օգնել հարկեր վճարելով և հարկեր գեներացնելով»։

Նիկոլ Փաշինյանը, որը իշխանափոխությունից հետո Սփյուռքին կոչ էր անում գումարներ փոխանցել Հայաստան համահայկական հիմնադրամին և օգնել, այսօր, թերևս, Սփյուռքի օգնության կարիքը չունի։ Նա կորցրել է չափը և պատրաստ է յուրաքանչյուրին մեղադրել բոլոր հնարավոր մեղքերի մեջ, ընդհուպ նա երեկ մեղադրանքներ է հասցեագրել Իոսիֆ Ստալինին, խեղաթյուրել պատմական փաստերը։

Գայանե Վարդանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular