ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ղարաբաղը կդառնա՞ Ադրբեջանի մաս

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Actualcomment.ru-ն գրում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Երևանը կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, իսկ ապրիլի 26-ին բանակցություններ է վարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ղարաբաղում ստեղծված իրավիճակի շուրջ։ «actualcomment.ru»-ն զրուցել է պատմաբան և քաղաքագետ Սերգեյ Ստանկևիչի հետ պարզելու, թե ո՞րն է Ռուսաստանի դերը հայ-ադրբեջանական հակամարտությունում, ճանաչվու՞մ է արդյոք Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, և ի՞նչ է սպասվում Հայաստանին այդ դեպքում։

«Հայաստանի և ղարաբաղյան ճգնաժամի նկատմամբ Ռուսաստանի դիրքորոշումն ու քաղաքականությունը երկու հենասյուն ունի: Առաջինը Գյումրիում ռազմաբազայի առկայությունն է, որը ամրագրված է մի շարք պայմանագրերով, և երկրորդ հենասյունը Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունն է, որի շնորհիվ խաղաղություն է պահպանվում Ղարաբաղի տարածքում և որի շնորհիվ այնտեղ գործում է Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը»,- նշել է փորձագետը։

Նրա խոսքով, այդ երկու հենասյուները Ռուսաստանին տալիս են բավականին ամուր դիրքեր ինչպես Հայաստանում, այնպես էլ ողջ տարածաշրջանում։ Բացի այդ, Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը դադարեցնելու համաձայնությունը գրեթե անխուսափելի է, և տարածաշրջանում ներկա իրավիճակի ամրապնդումը միայն ժամանակի հարց է, ընդգծել է Ստանկևիչը։ «Փաշինյանը մանևրում է, փորձում է ինչ որ կերպ ամրապնդել իր բանակցային դիրքերը, բայց մինչ այժմ դա այնքան էլ հաջող չի ստացվում,- ասել է նա,- Ղարաբաղը, ամենայն հավանականությամբ, կճանաչվի որպես Ադրբեջանի մաս ինչ որ ինքնավար կարգավիճակով, որը երաշխավորված կլինի միջազգային ձևաչափով, սակայն Հայաստանի համար դա սպառնում է անխուսափելի ներքին հակամարտությամբ, քանի որ հայ հասարակության մի զգալի մասը կողմ է Ղարաբաղի նկատմամբ վերահսկողության պահպանմանը»:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular