ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքերի թիրախում Խաչատուր Սուքիասյանն է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Թուրքական իշխանությունները շարունակում են փակ պահել իրենց երկիրը հայկական ավիաընկերությունների հետ կապված։

Վերջին օրերին մի շարք առաջատար պաշտոնյաներ դատապարտել են Հայաստանին՝ Երևանում «Նեմեսիս» գործողությանը նվիրված հուշարձան տեղադրելու համար, և «FlyOne Armenia» ավիաընկերության թռիչքների մերժումը պայմանավորել է դրանով։ Արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն, Իբրահիմ Քալընը նախօրեին էին խոսել, իսկ երեկ համապատասխան հայտարարություն արել Թուրքիայի նախագահի աշխատակազմը, ինչպես նաև խորհրդարանի նախագահ Մուսթաֆա Շենթոփը Ալեն Սիմոնյանի հետ։

Բնականաբար հասկանալի է, որ կոնկրետ մեկ հուշարձանի բացումը վկայաբերելը ընդամենը տարրական «ատմազկա» է , Թուրքիան այն երկիրը չէ, որ մի չնչին դետալի համար նման աղմուկ բարձրացնի, անգամ ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը նման ուշադրության չի արժանացել թուրքական իշխանությունների կողմից, նույնիսկ, երբ գերտերությունները ճանաչում էին Հայոց ցեղասպանության փաստը։

Ըստ էության թուրքերը գլոբալ աշխարհաքաղաքական խնդիր են լուծում, իսկ Հայաստանում դրա առաջին և հիմնական հարվածը Խաչատուր Սուքիասյանին է բաժին հասնում, որին էլ և պատկանում է «FlyOne» ավիաընկերությունը։ Սուքիասյանը համարվում է այս իշխանության կապող օղակը թուրքական կապիտալի հետ, ինչպես նաև անձամբ, մշտապես լոբբինգ է անում Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու, տնտեսական կապերը սերտացնելու օգտին, իսկ այժմ նա չի կարողանում նույնիսկ բացատրել իր նեղ թիմին, որ Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավելու հարցում իմիջային լրջագույն կորուստներ ունեցավ, սակայն հիմնական հարվածը ստացավ իրեն պատկանող ընկերությունը։

Ըստ որոշ արևմտյան տարբերակների՝ թիրախավորված հարված է եղել հենց Սուքիասյանին, թուրքական կողմը նրան բռնացրել է կրկնակի խաղերի մեջ։ Ըստ մեր աղբյուրի՝ թուրքերը խանդով են վերաբերվում Խաչատուր Սուքիասյանի որոշ խոշոր նախագծերի հանդեպ, որոնք կապված են հնդկական կողմի հետ։ Վերջին շրջանում հայ-հնդկական հարաբերությունների ակտիվացումը ոչ միայն ռազմաարդյունաբերության և սպառազինության գնումների ուղղությամբ է, այլ նաև մի շարք տնտեսական և ֆինանսական խոշոր նախագծեր են իրականացվում, ինչը խանդ է առաջացրել արևմտյան երկրների՝ այդ թվում նաև Թուրքիայի հետ։

Բանն այն է, որ Արևմուտքն ինքն էլ խնդիրներ ունի այսօրվա Հնդկաստանի հետ՝ համարելով, որ այդ երկիրը այլ ռազմաքաղաքական ալիանսի, թեկուզ ծպտյալ մասնակից է, Իրան-Հնդկաստան-Չինաստան գծի մեջ է։ Պարզ է, որ թուրքերը ճնշումն օգտագործում են նաև ներկայումս ընթացող բանակցային գործընթացում ֆոն ապահովելու համար, սակայն, ըստ էության, աշխարհաքաղաքական հարցերը չէին ստորադասի Երևանում մի հուշարձանի բացմանը։ Խաղն իրականում ավելի բազմաշերտ և ավելի լայն է։

Իրինա Անտոնյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular