ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ապրելու երկրի» նոր բանաձևը. Երևանյան կոլորիտ՝ Երևանի համար

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Ապրելու երկիր» կուսակցությունը՝ ի դեմս կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի, և «Արթուր Թարխանյան կենտրոնը»՝ ի դեմս Անահիտ Թարխանյանի, ստորագրել են համագործակցության հուշագիր, որով մեկնարկել է Երևանի զարգացման նախաձեռնություններ» ծրագիրը:

Լրագրողների հետ զրույցում անվանի ճարտարապետ Անահիտ Թարխանյանն ասել է, թե Երևանի ավագանու նախկին ընտրություններին, երբ ինքը մասնակցում էր, բազմաթիվ ծրագրեր ուներ, որոնք չիրականացան. «Ապրելու երկիր կուսակցության մեջ ես տեսա ուժ և կամք՝ փոխելու Երևանը»

Այս համագործակցության արդյունքում Երևանի դեմքը ներկայացնող կարևոր շենքերի վերականգնման նախագծեր են մշակվելու և ներկայացվելու են մասնագիտական հանրային քննարկման: Նախ կիրականացվի Երիտասարդական պալատի վերականգնման նախագիծը՝ ստեղծելով համահայկական երիտասարդական կենտրոն: Այնուհետև՝ կարդիականացվի «Զվարթնոց» օդանավակայանը և այսպես շարունակ:

Ըստ էության, արդեն ուրվագծվում է տենդենցը, թե Երևանի ավագանու ընտրություններում ինչպես է շարժվելու, ինչ քարոզարշավ է իրականացնելու «Ապրելու երկիր» կուսակցությունը։ Ներգրավելու են իրենց նախընտրական ծրագրի կազմման գործընթացում երևանյան հայտնի դինաստիաներին, մասնագիտական շրջանակներին։

Հիշեցնենք, որ առանձնակի սերտ հարաբերություններ կան կարեն Դեմիրճյանի ընտանիքի հետ, իսկ այժմ հուշագիր է ստորագրվում մեկ այլ՝ ոչ պակաս հայտնի ընտանիքի հետ։ Կուսակցության թիմում, չի բացառվում, որ կտեսնենք այդ ընտանիքների ներկայացուցիչների։

Բավական լուրջ և խորքային աշխատանք է տարվում, հաղթանակի դեպքում պրոֆեսիոնալ թիմ է աշխատելու Երևանում, որը բազմաթիվ անգամ ավելի պատրաստված է, և համեմատության եզրեր իսկ չունի ոչ միայն Երևանի, այլև այլ ոլորտների կառավարումը ձախողած գործող վարչախմբի հետ։

Ոչ պակաս ուշագրավ է այն հանգամանքը, որ «Ապրելու երկիրը» տուրք է տալիս երևանյան կոլորիտին, հիշում ժամանակին քաղաքը ծաղկեցրած անձանց, ընտանիքներին, փորձում նրանց կարողություններն օգտագործել ի նպաստ մայրաքաղաքի։

Ռուզաննա Աղաջանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular