ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարչախմբի վարկանիշը շեշտակի նվազել է. Արձանագրել են ամերիկացիները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Միջազգային հանրապետական ինստիտուտը հրապարակել է իր վերջին հարցման արդյունքները, որն իրականացվել էր մարտին և ցուցանիշները գրեթե ողբերգական են Նիկոլ Փաշինյանի իշխանության համար։

Եթե 2018 թվականի օգոստոսին հարցվածների 72 տոկոսն էր կարծում, որ Հայաստանը շարժվում է ճիշտ ուղղությամբ, ապա այս տարի արդեն ընդամենը 36 տոկոսը, և 52 տոկոսը 5 տարի առաջվա 14 տոկոսի համեմատ կարծում է, թե Հայաստանը շարժվում է սխալ ուղղությամբ։

Չափազանց ծանր վիճակ է ժողովրդավարության առումով։ Ընդամենը 17 տոկոսն է բավարարված ժողովրդավարության զարգացման ընթացքով 35 տոկոսը ոչինչ, ոչ մի փոփոխություն չի արձանագրել Հայաստանում։ Հարցվածների 44 տոկոսը ամենահիմնական խնդիրը նշել է ազգային անվտանգության և սահմանային իրավիճակը, ընդ որում ևս 16 տոկոսը այդ ցուցանիշը նշել են որպես երկրորդ և երրորդ նշում։

Զգալիորեն նվազել է Նիկոլ Փաշինյանի անձնական վարկանիշը, այս պահին դա կազմում է 14 տոկոս, երկրորդ տեղում Արարատ Միրզոյանն է 3 տոկոսով, իսկ երրորդ տեղում Ռոբերտ Քոչարյանն ու Արամ Սարգսյանը` 2-ական տոկոսով։

Հարցվածների 64 տոկոսը որևէ քաղաքական գործչի չի վստահում։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարկանիշը կազմում է ընդամենը 21 տոկոս, «Հայաստան» դաշինքի, «Բարգավաճ Հայաստան», «Հանրային ձայն» կուսակցությունների, «Հայ հեղափոխական դաշնակցության» ցուցանիշները շատ ավելի համեստ են, իսկ հարցվածների 12 տոկոսը նշել է, թե կփչացնի քվեաթերթիկը, եթե խորհրդարանական ընտրություններն անց կացվեն հաջորդ կիրակի։ Եվս 30 տոկոսը մտադիր չէ մասնակցել քվեարկությանը։

Ամենավատթար գնահատականին արժանացել են վարչապետի աշխատակազմը՝ 5 տարվա ընթացքում 82 տոկոսից մինչև 38 տոկոսի անկում, և զինված ուժերը՝ 74 տոկոսից հասնելով 40 տոկոսի, 59 տոկոսն ընդհանրապես բավարար չէ զինված ուժերի աշխատանքով։

Գրեթե բոլոր առումներով լրջագույն խնդիրներ են արձանագրվում, ինչը փաստում է, որ այսպես կոչված հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը ձախողել է բոլոր ուղղություններով։ 

Արմինե Հակոբջանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular