ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայում իրավիճակը թեժանում է, ինչը կարող է լուրջ հետևանքներ ունենալ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Թուրքիայում իրավիճակը թեժանում է, ինչը կարող է լուրջ հետևանքներ ունենալ նաև տարածաշրջանի՝ մասնավորապես Հայաստանի վրա։ Թեև վերջին շրջանում սոցիոլոգիական տարբեր հարցումներ վկայում են, որ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության կողմից առաջադրված նախագահի թեկնածու Քեմալ Քըլըչդարողլուն բավականին առաջ է գործող նախագահ Էրդողանից, վերջինս բնավ էլ մտադիր չէ ընկրկել, ավելին օրեր առաջ առողջական վատթարացումից հետո Էրդողանն արդեն բավականին առույգ տեսքով բազմահազարանոց հանրահավաք է անցկացրել Անկարայում, հայտարարել, թե իրենք ջախջախելու են ընդդիմությանը և լուրջ հարված են հասցնելու։

Գրեթե նույնպիսի ահռելի մեծ հանրահավաք է անցկացրել Իզմիրում Քեմալ Քըլըչդարօղլուն, որը հատկապես շեշտել է ժողովրդավարության և Թուրքիային Եվրամիության անդամակցելու բանակցությունները անհապաղ սկսելու իր մտադրության մասին։

Վերլուծաբանները վստահ են, թե ընտրության առաջատար չկա, որը կկարողանա հավաքել ձայներ   50 %-ից ավելին և մայիսի 14-ի ընտրություններից հետո, մեծ հավանականությամբ, տեղի կունենա երկրորդ փուլ։ Ի դեպ անիշխանության այդ երկշաբաթյա ժամկետն արդեն իսկ լուրջ վտանգներ է պարունակում ողջ տարածաշրջանի համար։ Ըստ էության, կախված ստացած ձայների քանակից, Թուրքիան մտնելու է երկուշաբաթ տևող տուրբուլենտության փուլ, որի ժամանակ էլ չի կարողանալու քաղաքական հակակշիռներ իրացնել տարածաշրջանի համար։ Դա հետևանքներ կունենա ինչպես Ռուսաստանի համար Ուկրաինայում, այնպես էլ Հայաստանի համար։ Չի բացառվում, որ Ադրբեջանը այդ ընթացքն օգտագործի Հայաստանի դեմ նոր էսկալացիա անելու։

Ի դեպ Էրդողանն արդեն իսկ սկսել է բավականին հետաքրքիր քարոզչական հնարքներ իրականացնել։ Էրդողանը հայտարարել է, թե Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայությունը Սիրիայում հատուկ գործողություն է իրականացրել՝ ոչնչացնելով Իսլամական պետության ահաբեկչական խմբավորման պարագլուխներից մեկին՝ Աբու Հուսեին ալ Կորեյշիին։ Թեպետ գործողության հստակ օրը չի նշվում, սակայն չի բացառվում, որ դա տեղի է ունեցել առնվազն մեկ ամիս առաջ։ Թե ինչո՞ւ է միայն ընտրություններից օրեր առաջ Էրդողանը հայտարարում այդ մասին հանրությանը, բնավ կարիք չկա պարզաբանելու։ Սա քարոզչական տրյուկ է, որպեսզի Թուրքերին կարողանա համախմբել անվտանգության հարցերի շուրջ, նաև համոզի, թե միայն ինքը կարող է ապահովի Թուրքիայի իրական անվտանգությունը։

Սիրան Անանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular