ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մհեր Խաչատրյան. «Եթե ես լինեի «ArmComedy»–ի Սերգեյ Սարգսյանը, առանց ակցենտի հայերեն կխոսեի»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Tert.am Life-ը շարունակում է հայտնիների հետ բլից հարցումներ անել: Այս անգամ հարցումը հումորային է: Մեր զրուցակիցն է «Դոմինո» սիթքոմի դերասան, «Բարի լույս»–ի հաղորդավար Մհեր Խաչատրյանը։

-Կարճ` Ձեր մասին:

-Նիհար մարդ։

-Ձեր  մականունը...

-Պոնչ։

 -Մանկության ամենավառ հուշը...

-Քարը, որից հետո սպի ունեմ։ 

-Երբ մեծացա, հասկացա...

-Որ մարդիկ մեծանում են։

-Սիրո ամենազավեշտալի խոստովանությունը...

-Չի եղել։

-Եթե չլիներ հումորը...

-Բոլորը քաղաքականություն կմտնեին։

-Արածդ ամենազիլ հումորը...

-Դեռ առջևում է։

-Արածդ ամենատափակ հումորը...

-Դպրոցում, ամեն օր: Օրինակ` դասական տափակ կատակ` դասատուի աթոռին կնոպկա դնել։

-Եթե ես լինեի նախագահ...

-Վերջապես կիմանայի`այլմոլորակայիններ կա՞ն, թե՞ չէ։

 Եթե ես լինեի «ArmComedy»–ի Սերգեյ Սարգսյանը...

-Առանց ակցենտի հայերեն կխոսեի։

 Նյութը՝ Մելինե Տոնոյանի

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular