ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խաղադրույքը չաշխատեց. բացահայտվեց ՀԱՊԿ առաքելության հետ Փաշինյանի քաղաքական սալտոյի իմաստը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Politexpert.net-ը գրում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հույս ունի հայաստանում ՀԱՊԿ հիպոթետիկ առաքելության արդյունավետության վրա, ինչպես նաև կարծում է, որ դա կարևոր իրադարձություն կլինի ոչ միայն Հայաստանի և ՀԱՊԿ-ի, այլ ողջ տարածաշրջանի համար։ Ըստ Փաշինյանի կազմակերպությունը մի շարք պարտավորություններ ունի իր երկրի հանդեպ, ինչպես և Հայաստանն ինքն ունի պայմանագրեր դաշինքի հետ։ Հանրապետությունը, նրա խոսքով, կներդնի բոլոր ջանքերը ընտրած ուղղությամբ շարժվելու համար։ Վարչապետը նաև նշել է, որ իր երկրի ակնկալիքները ՀԱՊԿ առաքելությունից շատ ավելի մեծ են, քան ԵՄ առաքելությունից, որը նույնպես գործում է պետության տարածքում։ 


Հիշեցնենք, որ հունվարի սկզբին Երևանը հրաժարվեց ՀԱՊԿ զորավարժություններից պատճառաբանելով, որ երկրի պաշտպանության նախարարությունը աննպատակահարմար է համարում նման զորավարժությունների անցկացումը պետության տարածքում։ Ավելի ուշ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ասաց, որ Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու նպատակ չի հետապնդում։
Մերձավոր Արևելք-Կովկաս հետազոտական ​​կենտրոնի տնօրեն, գրող, Մերձավոր Արևելքի փորձագետ Ստանիսլավ Տարասովը PolitExpert-ին տված հարցազրույցում բացատրել է, որ Եվրոպայի առաքելության վրա Երևանի խաղադրույքը չաշխատեց, քանի որ դա չօգնեց խաղաղության պայմանագրի ստորագրմանը: Հենց Արևմուտքի աջակցության հիման վրա էր, որ Հայաստանը մերժեց Ռուսաստանի առաջարկը։

Եվ իրադարձությունների ընթացքը ցույց տվեց, որ կողմնորոշումը սխալ է ընտրված։
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը մարտի վերջին մեկնեց Մոսկվա և նշեց, որ Երևանը վերադառնում է բանակցությունների ռուսական հարթակ։ Հիմա էլ արդեն երկրի վարչապետն պնդում, որ արդեն պատրաստ է ընդունել ՀԱՊԿ առաքելությունը և ամեն ինչ սկսել զրոյից, ասաց փորձագետը։


Պաշտոնական Երևանի այս պահվածքի պատճառների վերաբերյալ Տարասովը բացատրել է, որ հայերը ՀԱՊԿ-ին մեղադրել են Բաքվի հետ հակամարտությանը չմիջամտելու մեջ։ Բայց կազմակերպության կանոնադրությունը ենթադրում է, որ միայն պետության տարածքի դեմ ագրեսիայի դեպքերին պետք է պատասխան տրվի, իսկ Արցախի Հանրապետությունը չճանաչված է անգամ հենց Հայաստանի կողմից և, ըստ միջազգային իրավունքի, Ադրբեջանի տարածքն է։ Առաքելության նպատակները քաղաքագետը պարզաբանեց է այսպես. «Նա պետք է սահմաններ գծի: Որոշ բլուրներ, գյուղեր, կիրճեր, ամեն մեկն իր տարածքն է համարում։ 2020 թվականի հունվարի խաղաղության պայմանագիրը կիսատ ստացվեց, և այլ կերպ չէր էլ կարող լինել այն պայմաններում, երբ անհրաժեշտ էր դադարեցնել ղարաբաղյան երկրորդ պատերազմի ռազմական գործողությունները։ Պետք էր աջակցել համաձայնագրին և սահմանազատել սահմանները դրա ձևաչափով»։


Տարասովը զարմանալի է համարում այն, որ սահմանների հստակեցման և խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները տարանջատվեցին։ Եվ արդյունքում, ըստ փորձագետի,  երկու հարցն էլ փակուղի մտան։ Հայաստանը փորձ արեց ամեն ինչ տեղափոխել արևմտյան հարթակներ, բայց նորից իրեն անկյուն մղեց։ Նման դիվանագիտական ​​մարաթոնից հետո Երևանն ու Բաքուն կրկին հայտնվեցին զինված հակամարտության շեմին։


Փորձագետը կարծում է, որ ՀԱՊԿ հրավերը փորձ է ինչ որ կերպ կանխել իրավիճակի զարգացման սուր փուլը, դադարեցնել ենթադրյալ զինված բախումները։ Փաշինյանը քաղաքական սալտո է անում ու սկսում ամեն ինչ հետ խաղալ: Ադրբեջանի կողմից Ղարաբաղի տարածքը ճանաչելու վերաբերյալ վարչապետի հայտարարության վերաբերյալ Տարասովն ասել է.


«Դա սխոլաստիկա է, կան մի քանի պայմանագրային դրույթներ և մի քանի քարտեզներ, որոնք թույլ են տալիս նման քննարկում, պարադոքսներ շատ կան, հասկանո՞ւմ եք։ Բառացիորեն երկու-երեք ամիս առաջ Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարեցին, որ պատրաստ են խաղաղության պայմանագիր կնքել Արևմուտքի հովանու ներքո, ենթադրվում էր, որ նրանք կճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը։ Հիմա պարզվում է, որ տարածքային ամբողջականության հայեցակարգին յուրաքանչյուրն իր բովանդակությամբ է նայում։ Հայերը խլում են նախաձեռնությունը և հետ են շահում իրավիճակը»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular