ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մանե Թանդիլյանը փաստում է՝ «Քաղաքացիական պայմանագրի» վարկանիշը Երևանում շրիշակից ցածր է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Քաղաքացիական պայմանագրի» վարկանիշը Երևանում շրիշակից ցածր է, ցույց են տվել «Ապրելու երկիր» կուսակցության հարցումները։

Կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը նշում է, թե Երևանի ընտրությունները պետք է օրվա իշխանություններին անվստահության հանրաքվեի վերածել։ «Հանուն Հայաստանի զարգացման, հանուն Երևանի համայն հայության կենտրոն դառնալու, երևանցին պիտի փոխի այսօրվա իշխանությանը հենց Երևանում։ Որոշ մարզերում արդեն արել են, դա հնարավոր է, եթե մարդկանց ներկայացնում ես զարգացման հստակ առաջարկ, Երևանում ևս այդ առաջարկն անելու ենք»,- նշել է նա։

Կուսակցությունն այժմ միակն է, որ պնդում է պահպանել օրենքի տառը և Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ անցկացնել, ինչը, իհարկե, չի բխում գործող վարչախմբի շահերից։ Ցածր վարկանիշի պայմաններում ՔՊ-ն գիտակցում է, որ խայտառակ պարտություն է կրելու։ Թեև Մանե Թանդիլյանը վստահ է, որ կառավարությունը, իշխող ուժը չեն ցանկանում Երևանի արտահերթ ընտրություններ և ամեն ինչ անելու են իրենց ցանկացած սցենարը կյանքի կոչելու համար։ «Այս պահանջն առաջ քաշելու նպատակն իշխանություններին «ի շրջանս յուր» վերադարձնելն է՝ օրենքի դաշտում պահելը։ Իրավական դաշտում գործելը բխում է իրենց շահերից։ Ի վերջո, կան չգրված կանոններ, օրինակ, «բումերանգի էֆեկտը»։ Վաղը, երբ արդեն իշխանություն չեն ունենա, իրենք ի՞նչ կցանկանան՝ օրե՞նքը գործի իրենց նկատմամբ, թե՞ օրվա իշխանության քաղաքական նախասիրությունը։ Այնպես որ, իրենց շահերից է բխում օրենքով գործելը»,- նշել է Մանե Թանդիլյանը։

Ուստի, այժմ «Ապրելու երկիրը» սպասում է կառավարության քայլերին՝ ողջամիտ ժամկետում օրենքով նախատեսված պարտավորությունների բացակայության, կառավարության անգործության դեպքում դիմելու են դատարան և հետամուտ են լինելու, որ արդարություն հաստատվի։

Երևանը պետք է ունենա օրինական ճանապարհով ընտրված օրինական իշխանություն։ Միևնույն ժամանակ, ըստ «Ապրելու երկրի» նախագահի, թե՛ արտահերթ, թե՛ հերթական ընտրություններում մեծ շանսեր ունեն հաղթելու ՔՊ-ին։ Իշխանազրկելու են, ինչպես իշխանազրկեցին Ալավերդիում, Նոյեմբերյանում, այլ համայնքներում։ 

Նունե Մուսայելյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular