ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տիգրան Ավինյանի «Նեմեսիսը». Փաշինյանից թռչելու ժամանակը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երևանում «Նեմեսիս» գործողության մասնակիցների աղբյուր-հուշակոթողի բացումը բավական ուշագրավ և հետաքրքիր շերտեր է բացահայտում, հատկապես, որ դրան մասնակցել, ելույթ է ունեցել Երևանի քաղաքապետի թեկնածու, փոխքաղաքքապետ Տիգրան Ավինյանը։ Ի դեպ, արարողության մասնակիցներից շատերը Ավինյանի հասցեին դավաճան են գոռացել, սակայն Երևանի քաղաքապետի թեկնածուն բնավ էլ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի պես իրեն չի դրսևորել, շատ ավելի հանգիստ է տարել։

Աղբյուր-հուշակոթողի բացման արարողությանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամի մասնակցությունը ակնհայտորեն հակասում էր գործող իշխանությունների պաշտոնական քաղաքականությանը՝ հաշվի առնելով, որ Թուրքիան և Ադրբեջանը չափազանց ծանր են տանում «Նեմեսիս» գործողության պատմությունը։

Բնավ էլ զարմանալի չէ, որ այդ երկու թշնամական երկրների արգործնախարարությունները համապատասխան հայտարարություն են արել, պաշտոնական Երևանին մեղադրել սադրիչ քայլերի մեջ։ Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ օրինակ նշվում է, որ նման սադրիչ քայլերը, որոնք չեն համապատասխանում Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի ոգուն, ոչ մի կերպ չեն նպաստի տարածաշրջանում կայուն ու տևական խաղաղության և կայունության հաստատաման ջանքերին։

Թե՛ Ադրբեջանը և թե՛ Թուրքիան հատուկ ընդգծել են ՔՊ վարչության անդամի մասնակցությունը։ Նման քայլը վստահ ապացուցում է, որ Տիգրան Ավինյանն ինքն էլ հասկանում է, որ խնդիր ունի տարանջատվելու «Քաղաքացիական պայմանագրից» և Նիկոլ Փաշինյանից, որոնք իրենց պրոթուրքական քաղաքականությամբ լուրջ հարված են հասցնում երկրին։

Ընդհակառակը, Ավինյանն այժմ փորձում է ավելացնել իր վարկանիշը՝ գիտակցելով, որ իրեն այս պահի դրությամբ լավագույն դեպքում կարող է ստանալ միայն Нիկոլ Փաշինյանի ձայները, այն էլ ոչ ամբողջությամբ։ Շատ «նիկոլականներ» չեն վստահում Ավինյանին, համարում են, որ նա վտանգ է ներկայացնում «խեղճ Փաշինյանի» համար։ Մինչ Նիկոլ Փաշինյանն ուրանում է Հայոց ցեղասպանությունը, Ավինյանը գնում և մասնակցում է «Նեմեսիս» արձանի բացմանը։

Ի տարբերություն Ալեն Սիմոնյանի՝ դավաճան գոռացղներին չի վիրավորում, նրանց դեմքին չի թքում, առավել ևս կտրուկ ռեակցիաներ չի տալիս։ Նա նույնիսկ սեփական իմիջն է փոխել, սափրել է մորուքը ՝ ցույց տալու համար, թե գործող վարչախմբի ղեկավարի և ներկայացուցիչերի պես «փնթի» չէ։

Նրա այս իմիջային փոխակերպումները կարող են որոշակի դրական ազդեցություն ունենալ՝ հաշվի առնելով, որ այս պահին միայն Երևան քաղաքում փաշինյանական վարչախումբը լավագույն դեպքում 12-13 % ունի։

Ի դեպ, մեր աղբյուրների փոխանցմամբ, շատ ընդդիմադիրներ, որոնք մասնակցել են «Նեմեսիս» գործողության մասնակիցների աղբյուր-հուշակոթողի բացմանը, ասում էին, որ եթե Տիգրան Ավինյանի մասնակցության մասին, ընդհանրապես չէին գա, քանի որ դա մեծ անակնկալ է եղել իրենց համար, ինչը վկայում է, որ առնվազն այս մասով Երևանի քաղաքապետի ՔՊ-ական թեկանածուի փիառը հաջողված և անակնկալ է եղել։

Աննա Նադոյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular