ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Նրանք խորամանկում են ասելով, որ չեն պատրաստվում հեռանալ»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Mirnov.ru-ն գրում է, որ անգամ այն ​​ռուս աստղերը, ովքեր մնացել են Ռուսաստանում, փորձում են այլ պետությունների քաղաքացիություն ստանալ միաժամանակ վստահեցնելով, որ չեն պատրաստվում ոչ մի տեղ մեկնել։
Այդ դեպքում նրանց ինչի՞ն է պետք երկրորդ անձնագիրը։


Նշենք, որ շատ հայտնիներ օտարերկրյա քաղաքացիություն են ստացել դեռևս Հատուկ գործողությունից առաջ: Նրանք անշարժ գույք են ձեռք բերել արտասահմանում, և դրա հետ մեկտեղ կացության թույլտվություն կամ բնակության կարգավիճակ։ Այնուամենայնիվ, որոշ աստղեր սկսել են զուգահեռ քաղաքացիություն ձեռք բերել հենց հիմա։ Օրինակ Քսենիա Սոբչակը, նրա ամուսինը՝ Կոնստանտին Բոգոմոլովը և նույնիսկ Բոգոմոլովի նախկին կինը՝ Դարիա Մորոզը, անցյալ տարվա կեսերին միաձայն դարձան իսրայելցիներ։ Իսկ վերջերս Միխայիլ Գալուստյանն է պարծեցել Հայաստանի քաղաքացու բոլորովին նոր անձնագրով, որը հանրությանը կասկածելի է թվացել. իսկապես նա պատրաստվո՞ւմ է հեռանալ։ Եվ նա նկարահանվում է հայրենասիրական տեսահոլովակներում...


«Հանգստացեք: Ես սիրում եմ Ռուսաստանը և չեմ գնում այստեղից, ինչպես որոշ մարդիկ են կարծում: Ես այստեղ ունեմ շատ ընկերներ, աշխատանք, պայմանագրեր, երկրպագուներ ունեմ: Ռուսաստանը իմ հայրենիքն է, և վերջկետ»,- ասել է Գալուստյանը։
Շոումենը բացատրել է, որ Երևանում բնակարան գնելու համար իրեն հայկական անձնագիր է պետք, ուզում է տուն գնել մոր համար։ Իսկ ընդհանրապես, նա ազգությամբ հայ է և ուղղակի «լեգիտիմացրել» է իր ծագումը։


«Հայաստանում անշարժ գույք ձեռք բերելու համար պարտադիր չէ այս երկրի քաղաքացի դառնալ,- նշել է փաստաբան Քսենյա Կիսելևան,- Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները կարող են հեշտությամբ Երևանում կամ Հայաստանի ցանկացած այլ քաղաքում կամ բնակավայրում գնել բնակարան, տուն և հողատարածք (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի): Բայց այն իրավիճակում, որում մենք բոլորս այժմ ապրում ենք, հայկական անձնագիրն ինչ-որ չափով ընդլայնում է հորիզոնները, քանի որ այն տալիս է աշխարհի ավելի քան 60 երկրների առանց վիզայի մուտքի իրավունք։ Իսկ մի շարք երկրներում հայերին վիզա են տալիս ժամանելուն պես, այսինքն պարզեցված կարգով։ Հայաստանի քաղաքացիների համար այժմ շատ ավելի հեշտ է, քան ռուսների համար Շենգենյան վիզա կամ ԱՄՆ-ի վիզա ստանալը։ Եվ, իհարկե, նրանք կարող են հասնել այնպիսի վայրեր, որտեղ ռուսական անձնագրով մուտքն ամբողջությամբ փակ է քաղաքական դրդապատճառներով։

Էլ ավելի մեծ հնարավորություններ են նրանց համար, ովքեր ստացել են Իսրայելի քաղաքացիություն, քանի որ նրանք կարող են այցելել 159 երկիր առանց վիզայի։ Դրա համար էլ, կարծում եմ, հայտնիները փորձում են երկրորդ քաղաքացիություն ձեռք բերել։ Նրանք իսկապես չեն պատրաստվում հեռանալ Ռուսաստանից, բայց, այնուամենայնիվ, ցանկանում են ավելի ազատ տեղաշարժվել աշխարհով մեկ»։


«Կարծում եմ, որ այս բոլոր աստղերը խորամանկում են, երբ ասում են, որ չեն պատրաստվում հեռանալ Ռուսաստանից,- ասել է գրող և հոգեբան Յուլիա Շիլովան, -սուտ են ասում։ Ի վերջո, եթե մարդն այլ երկրի անձնագիր է ստանում, ապա ամենայն հավանականությամբ նա այդ երկիրը դիտարկում է որպես այլընտրանքային օդանավակայան։ Կարծում եմ շատերը կհեռանան։ Դա ընդամենը ժամանակի հարց է։ Այժմ նրանք պարզապես պետք է գումար վաստակեն: Արտերկրում ռուս աստղերը, ինչպես ցույց է տալիս պրակտիկան, չեն կարողանում շատ վաստակել։ Եվ հետո նրանք եկամուտ ունեն։ Բացի այդ, նրանք դեռ պետք է փակեն իրենց բիզնեսի մի մասը, զբաղվեն անշարժ գույքով։ Օրինակ վաճառեն այն։ Այսինքն նրանք պետք է դիմանան որոշակի ժամանակահատված։ Ուստի չեմ կարխում, որ այնքան այնքան լավն են ու հայրենասեր, որ չեն պատրաստվում ոչ մի տեղ գնալ»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular