ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը Հայոց ցեղասպանության նոր մեղավոր է գտել. մաքրում է թուրքերին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի միջոցառումներն ու իշխանական լրատվամիջոցների կողմից տարածվող թեզերը վկայում են, որ այս անգամ Փաշինյանը որոշել էր ցեղասպանության մեղքից մաքրել թուրքերին և մեղադրանքի բոլոր սլաքներն ուղղել Ռուսաստանի ուղղությամբ, ընդ որում նրա այս կեղտոտ քարոզչությունը արձանագրել էին նույնիսկ ռուսական փորձագիտական շրջանակներն ու լրատվամիջոցները՝ ընդգծելով, որ Փաշինյանը հրահանգել է պրոիշխանական մամուլի և իր ֆեյքային ռեսուրսներին ցեղասպանությունը ներկայացնել որպես ռուսների կողմից հրահրված ողբերգություն։

Ամբողջ մեղքը բարդել ռուսների վրա, խմբագրել պատմությունը և փորձել տարբեր անալոգիաներով հայ հանրությանը համոզել, որ ցեղասպանության համար առաջին հեթին մեղավոր են ոչ թե այն կազմակերպող, իրականացնող թուրքերը, այլ Ռուսաստանը։ Հակառուսական հիստերիայի պայմաններում, որ տիրում է Հայաստանում, Փաշինյանի այս գործողությունները բոլորովին էլ նորություն չեն, արևմտամետ շրջանակները տևական ժամանակ հենց այս քարոզչությունն էլ իրականացնում են, ուստի և Փաշինյանը ևս տուրք է տալիս այդ պրոպագանդային՝ օգտագործելով նաև Արցախում ռուս խաղաղապահների չափազանց պասիվ քայլերը, սեփական պարտականությունները չկատարելը, ինչը զգալի հակառուսական ալիք է բարձրացրել Հայաստանում։

Այն, որ այս քարոզչությունը վերջնարդյունքում լրջագույն խնդիրներ է հարուցելու, ընդհուպ մինչև հայ-ռուսական հարաբերությունների խիստ վատթարացումը, կարծես որևէ կերպ չի մտահոգում Նիկոլ Փաշինյանին, իսկ ում էլ մտահոգում է, չունեն համապատասխան ռեսուրսներ դրա դեմն առնելու համար։ Ռուսական կողմն ինքն էլ առայժմ արձանագրումներից բացի այն կողմ չի անցել և գործուն քայլեր չի ձեռնարկում Հայաստանում Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքը փոխելու ուղղությամբ, ինչը լրջագույն հետևանքներ է ունենալու թե՛ Հայաստանի և թե՛ Ռուսաստանի համար։

Նունե Երեմյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular