ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը նոր պահանջներ է ներկայացնում Հայաստանին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բաց քննարկմանը ելույթ է ունեցել Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Յաշար Ալիևը և հայտարարել, թե Երևանը պետք է 8 պահանջ կատարի Ադրբեջանի հետ հարաբերությունները նորմալացնելու համար։

Նրա խոսքով, Հայաստանը պետք է ամբողջովին դուրս բերի իր զինված կազմավորումները Ադրբեջանի տարածքից, վերադարձնի Ադրբեջանի սահմանամերձ դեռևս օկուպացված 8 գյուղերը, դադարեցնի ու ձեռնպահ մնա տարածքային պահանջներից, անօրինական գործունեությունից և ապատեղեկատվությունից, դադարեցնի ականային ահաբեկչությունը, լույս սփռի մի քանի հազար ադրբեջանցիների վրա, ադրբեջանցիների ճակատագրի վրա, որոնք անհետացել են հակամարտության ընթացքում, փոխհատուցի Ադրբեջանին պատճառած վնասները և բարեխղճորեն բանակցություններ վարի պայմանագրի երկու պետությունների միջև սահմանների դելիմիտացիայի համար։

Կարելի էր «շնորհակալություն» հայտնել Ալիևին, որ նա միանգամից չուզեց Երևանն ու Զանգեզուրը, ինչպես դա հնում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, սակայն նույնիսկ այս պահանջներն ընթերցելիս հասկանում ենք, որ Հայաստանի Հանրապետությանը թուրք-ադրբեջանական տանդեմը դրել է անելանելի դրության մեջ և մինչև վերջ փորձում է քամել առավելագույնը։

Այն, որ ազգային իշխանությունների պարագայում վստահաբար կարելի էր նշել, որ Ադրբեջանի այս պահանջների առնվազն մեծ մասը նույնիսկ 44-օրյա պատերազմում կրած պարտությունից հետո հայկական կողմը չի կատարելու, սակայն Նիկոլ Փաշինյանի իշխանության վրա որևէ վստահություն չկա, ավելին հանրության մեծ մասը հավատում է, որ Փաշինյանն ինքն էլ դեմ չի կատարել բոլոր այս պահանջները, միայն թե կարողանա շարունակել պաշտոնավարել, ապահովել իր և իր ընտանիքի մտերիմների բարեկեցությունը Հայաստանի Հանրապետության շահերի հաշվին։

Ըստ էության, Ադրբեջանը նոր բան չի ասում, այդ թվում նաև փոխհատուցումների, անկլավային գյուղերի վերադարձի և այլնի վերաբերյալ։ Փաստն այն է, որ այս մասին Ադրբեջանն ասել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի քննարկմանը, որտեղ նախագահում էր Ռուսաստանը, ընդ որում Ադրբեջանը ակնհայտորեն շտապում է և փորձում առավելագույնը պոկել գոնե մինչև միջազգային հանրության լուրջ ճնշումը։ Որ Հայաստանի Հանրապետությանը արդեն 2,5 տարի կորցրել է իր պաշտպանունականությունը, այլևս որևէ մեկի մոտ կասկած չի հարուցում։

Սոնա Գալստյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular