ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանի դրոշը այրելը Փաշինյանը ծանր է տանում. վերաբացելու են հին քրգործերը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երևանում ավարտված Եվրոպայի Ծանրամարտի առաջնության բացման արարողության ժամանակ Ադրբեջանի դրոշի այրման դեպքը դեռևս հանդարտվելու միտումներ չունի։ Գործող իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ մտադիր են ամեն կերպ պատժել Ադրբեջանի դրոշը այրած Արամ Նիկոլյանին։ Հատկապես Փաշինյանի իշխանությանը մտահոգել և ցնցել է այն հանգամանքը, որ անվտանգության բացառիկ միջոցառումների պայմաններում նույնիսկ իրենց սեփական հիմնարկում աշխատող մարդը կարողացել է այրել Ադրբեջանի դրոշը, մինչդեռ փաշինյանական իշխանությունն ամեն ինչ փորձում է անել Ադրբեջանի պատվիրակությանը ամենաբարձր մակարդակով Հայաստանում հյուրընկալելու և այդ հանգամանքը որպես սեփական խաղաղասիրության դրսևորում ներկայացնելու համար։

«Ադրբեջանի դրոշն այրելու և իբր միջազգային հարթակներում Հայաստանի համար խնդիրներ ստեղծելու հաջորդ իսկ օրվանից Արամ Նիկոլյանի մուտքը պետական կառույցներ արգելվել են»,- ազդարարում է Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող թերթը։ Նրան թույլ չեն տալիս մուտք գործել հանրային հեռուստաընկերության տարածք և ոստիկանության կողմից վերհսկվող մյուս պետական կառույցներ, այն պայմաններում, որ Նիկոլյանը հանրային հեռուստաընկերությունում աշխատում է 2012 թվականից։ Թեև նրան անվանապես որևէ տեղեկություն չեն հայտնել, շարունակում է նա պաշտոնավարել Հանրային հեռուստաընկերությունում , թե ոչ, սակայն մուտքը կոնկրետ արգելել են։

Ավելին, մեր տեղեկությունների համաձայն, գործող իշխանությունները մտադիր են թարմացնել Հայաստանում Եվրատեսիլի մրցանակաբաշխության անցկացման հետ կապված քրեական առնվազն 2-3 գործեր, որոնք կասեցված վիճակում էին։ Եվրատեսիլի արարողությունից հետո ստուգումներ են իրականացրել և պարզել, որ զգալի միջոցներ են յուրացվել։

Թեև այն ժամանակ որոշվել էր գործերին ընթացք չտալ, Փաշինյանն այժմ այնքան է զայրացած, դատախազությանը հանձնարարել է ամեն գնով պատժել Ադրբեջանի դրոշի այրման մեղավոր Արամ Նիկոլյանին, ավելին պնդել, թե նույնիսկ իր մերձավորները, ովքեր աշխատում են Հանրային հեռուստաընկերությունում և նրանց անունները ևս շրջանառվում այդ քրեական գործերով, նրանց ևս պատժել, քանի որ,ըստ Փաշինյանի և նրա աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի, հենց այդ անձինք էլ մեղավոր են Մարզահամերգային համալիրում Ադրբեջանի դրոշը այրելու համար։

Աննա Նադոյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular