ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զատուլին. Հայաստանի իշխանությունը հանձնել է ժողովրդին Ղարաբաղում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Svpressa.ru–ն գրում է, որ Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը Ազգային լրատվական ծառայության հետ զրույցում խոսել է մոտ ապագայում հայերի համար հավանական և ողբերգական սցենարի մասին: Ադրբեջանը, ամենայն հավանականությամբ, կհրաժարվի Ղարաբաղում Ռուսաստանից խաղաղապահների գտնվելու ժամկետը երկարացնելուց։ Նրա խոսքով Բաքվին հայերի ջարդերի հավելյալ վկաներ պետք չեն։ 


Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալը նշել է, որ ռուս խաղաղապահները անհարմար են Ադրբեջանի համար, քանի որ Բաքվի իշխանությունները մտադիր են հայերին դուրս մղել իրենց պատմական տարածքներից։
Այս համատեքստում նա հիշեցրել է Ալիևի և Փաշինյանի օդիոզ հայտարարությունները, որոնք, չզիջելով միմյանց, սկսել են ուղղակիորեն խոսել «Ղարաբաղի Ադրբեջանին պատկանելու» մասին։ Զատուլինի խոսքով Փաշինյանը հայերին և հայերին պատկանող տարածքները հանձնել է Ադրբեջանին։


Բացի տեղահանումից, Ադրբեջանի իշխանությունները հաշվեհարդար կիրականացնեն հայերի նկատմամբ, նշել է Զատուլիլը հիշեցնելով, որ այդ դեպքում միջամտող գործոն կարող են դառնալ նաև ռուս խաղաղապահները։


Նա ասել է. «Հայաստանի իշխանությունը հանձնեց Ղարաբաղը, հանձնեց ժողովրդին Ղարաբաղում։ Նույնիսկ խորհրդային տարիներին այդ տարածքը ինքնավար միավոր էր Ադրբեջանի կազմում։ Հիմա, ինչպես գիտենք, Ադրբեջանը հրաժարվում է նրանից, ինչ նախկինում խոստացել էր, այն է ամենաբարձր ինքնավարությունը, այդ ամենից ոչինչ չի մնացել։ Լեռնային Ղարաբաղ անունը կկործանվի, Բաքուն արդեն հրաժարվում է այն այդպես անվանել։ Սա պատմության շարունակությունն է նոր ձևով, հայ ժողովրդի ողբերգությանը նոր ժամանակներում, նրա վտարումը պատմական հողերից»:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular