ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սամվել Ալեքսանյանը ՔՊ-ի թիրախում. Ո՞րն է պատճառը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող ձեռնարկությունները վերջին շրջանում իրավապահների ակընդետ ուշադրության կենտրոնում են։ Շաբաթներ առաջ հարկային լուրջ խախտումներ էին հայտնաբերել «Ալեքս տեքստիլ» ընկերությունում, ապա և ստուգումներ իրականացրել «Աստղիկ» բժշկական կենտրոնում։

Պարզվել էր, «Աստիկ» ԲԿ-ում աշխատակիցներին արձակուրդ են ուղարկում, փողը փոխանցում, ապա պարտադրում առձեռն վերադարձնել հիվանդանոցին։ ԲԿ-ում ուսումնասիրություններ են իրականացնում Հակակոռուպցիոն կոմիտեն, Պետեկամուտների կոմիտեն, որոնք զգալի նյութեր են պատրաստել անհրաժեշտ պահին Սամվել Ալեքսանյանին պատժելու համար։ 2018թ. իշխանափոխությունից հետո Փաշինյան ընտանիի սրտի գործարարը դարձած Ալեքսանյանի մասով իշխանությունը լուրջ կասկածներ ունի, վստահ է, թե նա Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ այլ նախասիրություններ ունի, քան Տիգրան Ավինյանն է։

Փոխքաղաքապետին ընտրություններում խոստացել են աջակցել թե՛ Ալեքսանյանը, թե՛ նախկին իշխանությունների այլ օդիոզ դեմքեր՝ Թոխմախի Մհերը, Գագիկ Բեգլարյանը։ Միակ մարդը, որ կտրականապես հրաժարվել է որևէ աջակցություն ցուցաբերել Ավինյանին, Ռուբեն Հայրապետյանն է։ Ու չնայած հավաստիացումներին, «Քաղպայմանագրում» կարծում են, որ «նախկինները» այլ թեկնածու ունեն, հանուն որի էլ կարող են «գցել» Ավինյանին ու ՔՊ-ին։

Ուստի պրոֆիլակտիկ նկատառումներով ճնշումներ են բանեցնում Սամվել Ալեքսանյանի ու այլոց նկատմամբ։ Ալեքսանյանից դժգոհ է նաև վարչապետի տիկինը։ Աննա Հակոբյանն ավելի մեծ վճարումներ էր ակնկալում իր հիմնադրամներ, քան Ալեքսանյանն այժմ փոխանցում է։ Նրան ուղիղ հասկացրել են, որ խնդիրներից խուսափելու տարբերակներից մեկն էլ «Իմ քայլը» հիմնադրամի նկատմամբ ավելի շռայլ լինելն է։

Նորայր Կարապետյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular